Միջազգային ուսանողական գիտաժողով

Սույն թվականի ապրիլի 27-ին, Վրաստանի Բաթումի քաղաքի Գեղարվեստի պետական ակադեմիայում (Батумский Государственный Учебный Университет Искусств) տեղի ունեցավ միջազգային ուսանողական գիտաժողով, որին մասնակցում էին նաև Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները:

Արվեստաբանության բաժնի IV կուրսի ուսանողներ՝ Մերի Ղազարյանը և Լուսինե Համբարձումյանը ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները հետևյալ թեմաներով՝ «Հովհ. Թումանյանը և Թիֆլիսը XIX դարի վերջին. հայ-վրացական միջմշակութային կապեր» և «Ընդհատակյա աբստրակցիոնիզմ»:

Գեղանկարի բաժնի IV կուրսի ուսանողուհի Լիլիթ Թադևոսյանի ուսումնասիրությունը ներկայացնում էր Փեգգի Գուգենհայմի հավաքածուն Վենետիկում՝ աշխատանք, որը հիմնված էր Վենետիկի թանգարանում արված սեփական ուսումնասիրության վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.