Դասընթացի արդյունավետության գնահատում

ԱՄՓՈՓՈՒՄ

2017թ. ապրիլ-մայիս ամիսներին ԵԳՊԱ ՈԱ կենտրոնը իրականացրել է հարցում «Դեկորատիվ կիրառական արվեստ» կրթական ծրագրի 1-3 կուրսերի 15 ուսանողների շրջանում «Գունանկար» առարկայի արդյունավետությունը գնահատելու նպատակով: Հարցումը իրականացվել է «Գունանկար» դասավանդող հետևյալ դասախոսների խմբերում՝ Վարդան Պողոսյան, Դավիթ Սեդրակյան:

Ուսանողները հիմնականում բավարարված են «Գունանկար» դասընթացից՝ գնահատման և դասավանդման մեթոդներ, պրակտիկա, դասընթացի շրջանակներում կիրառվող տեխնոլոգիաներ և այլն: Ուսանողները դասավանդող կազմի մասնագիտական և ոչ մասնագիտական հմտությունները գնահատել են հիմնականում գերազանց: Ուսանողները դասընթացի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկում են ավելացնել «Գունանկար» դասընթացի ժամերը, ինչպես նաև տրամադրել լուսավոր արվեստանոցներ:

 

 

ԵԳՊԱ ՈԱ կենտրոն

Նունե Մինասյան; Մարիամ Հովհաննիսյան

12.06.2017թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.