Սեմինար-շնորհանդես. Դարձի՛ր գործակալ

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը և ԵԳՊԱ Կարիերայի կենտրոնը համատեղ 2017թ. մարտի 21-ին և 23-ին կազմակերպել էին սեմինար-շնորհանդես:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության մասնագետները ուսանողներին և շրջանավարտներին ներկայացրեցին ապահովագրական ոլորտի առանձնահատկությունները և ոլորտում աշխատելու հնարավորությունները: Մասնակիցներին ներկայացվեց աշխատանք ունենալու բացառիկ հնարավորություն, որտեղ աշխատանքային փորձը պարտադիր չէ, աշխատանքային գրաֆիկն ազատ է, իսկ եկամուտը՝ գործարքային: Ուսանողներին և շրջանավարտներին առաջարկվեց ապահովագրական գործակալի աշխատանք, վերապատրաստման, կարիերայում առաջընթացի, սեփական աշխատաժամանակը և եկամուտները ինքնուրույն կառավարելու հնարավորություններ:

1

Leave a Reply