Ինտերակտիվ դասընթաց «Ստեղծարարության հրաբուխ» թեմայով

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կարիերայի կենտրոնը համատեղ 2017թ. մարտի 22-ին կազմակերպեցին «Ստեղծարարության հրաբուխ» թեմայով ինտերակտիվ դասընթացը։

Հանդիպմանը մասնակցում էին ինչպես ԵԳՊԱ տարբեր մասնագիտությունների ուսանողներ, այլնպես էլ շրջանավարտներ: Հանդիպման խոսնակը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր, քոուչ Արևիկ Հայրապետյանն էր: Նա մասնակիցներին ներկայացրեց ստեղծարարության գործընթացի առանձնահատկությունները, անկումներն ու դրանց հաղթահարման ուղիները, վերելքներն ու դրանից արդյունավետ օգտվելու հնարավորությունները: Դասընթացի ընթացքում ներկայացվեց ստեղծարար ներուժը լիովին արտահայտելու բազմապիսի մեթոդներ: Մասնակիցները ծանոթացան գաղափարները գեներացնելու արդյունավետ գործնական հմտությունների՝ հիմնված մարդու ուղեղի աշխատանքի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների վրա: Դասընթացի ավարտին ներկայացվեց համաշխարհային պատմության ամենաստեղծագործ անհատների կողմից կիրառվող փորձն ու նրանց հաջողության հասնելու յուրահատկությունները:

Leave a Reply