Տեմպուս ՊԻԿԱՍԱ ծրագրի շրջանակներում

Տեմպուս ՊԻԿԱՍԱ ծրագրի շրջանակներում 2016 թ. նոյեմբերի 21-22-ին Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցավ ՊԻԿԱՍԱ ծրագրի 2-րդ ամենամյա կոնֆերանսը «Դասավանդման և ուսման միջազգայնացում. դրան ուղղված քաղաքականություն և պրակտիկա» խորագրով, որին մասնակցում էին կոնսորցիումի բոլոր անդամները՝ 18 բուհ, 4 նախարարություն, 2 ասոցիացիա:

ԵԳՊԱ-ից կոնֆերանսին մասնակցեցին ուսումնական վարչության պետ՝ Ե. Կաշինան «Կրթական ծրագրերի բարելավումը անձնակազմի կարողությունների զարգացման և միջազգային պահանջներին համապատասխանեցման միջոցով» հոդվածով և միջազգային կապերի երկու աշխատակից՝ Ռ. Հակոբյանը և Ն.Ստեփանյանը: Վերջինս ներկայացրեց միջազգային կապերի բաժնի կողմից մշակված հոդվածը՝ «Գործընկերությունը և շարժունությունը ԵԳՊԱ-ում» խորագրով: Կոնֆերանսը ամփոփվեց ծրագրի գլխավոր կոորդինատորի խոսքով ծրագրի հետագա անելիքների վերաբերյալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.