Աշխատանքի հրավեր

Պանդոկ Երևան ռեստորանների ցանցին անհրաժեշտ է 20-25 տարեկան գրաֆիկ-դիզայներ

Պարտականություններ՝

  • Սոցիալական ցանցերում հրապարակումների համար նախատեսված լուսանկարների մշակում,
  • Մշակված լուսանկարների հրապարակում սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Linkdin, Google+…),
  • Ընկերության բլոգում հրապարակվող լուսանկարների` ըստ թեմատիկայի ընտրում և մշակում,
  • Ընկերության հաճախորդների լուսանկարների մշակում և ուղարկում,
  • Հաճախորդների տվյալների բազաների վարում,
  • Ընկերության լուսանկարների արխիվի վարում՝ ըստ առաջադրված կանոնների,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ պարտականությունների կատարում:

Պահանջներ՝

  • Սեռը՝ իգական,
  • Տարիքը՝ 20-25 տարեկան,
  • Մասնագիտական կրթություն,
  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն (պարտադիր),
  • Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն,
  • Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign, CorelDraw ծրագրերի գերազանց տիրապետում (պարտադիր),
  • Սոցիալական ցանցերի (Facebook, Instagram, Linkdin, Google+…) բոլոր գործիքների տիրապետում,
  • Ստեղծագործականություն և նորարարական մտքեր առաջադրելու ունակություն,
  • Ճկունություն և թիմային աշխատանքի ունակություն,
  • Պատասխանատվության զգացում:

Դիմել կարող եք՝ ինքնակենսագրություններն ուղարկելով hr.tavernerevan@gmail.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.