Ուսումնական այց Լա Ռիոխայի համալսարան, Մադրիդ

ԵԳՊԱ ուսանողական համայնքի 3 ուսանողներ (Կարինե Դարբինյան, Հայկ Դանիելյան, Օֆելյա Ազիզյան) TEMPUS-ի ESPAQ (http://espaq.eu/en/) ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 12-16-ը ուսումնական այցով գտնվում են Լա Ռիոխայի համալսարանում, Մադրիդ, Իսպանիա:

Ուսումնական այցի ծրագով նախատեսված է մասնակիցներին ներկայացնել որակի ապահովման գործընթացի իսպանական մոդելը ինչպես նաև դրանում ուսանողների դերի ու նշանակության կարևորությունը:

Ուսումնական այցից հետո ԵԳՊԱ ուսանողական համայնքում կազմակերպվելու են վերապատրաստումներ ԵԳՊԱ ուսանողների համար՝ փորձի փոխանակման և տարածման նպատակով:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում ձևավորված Ուսանողական համայնքի անդամ կարող է դառնալ և վերապատրաստումներին մասնակցել ԵԳՊԱ յուրաքանչյուր հետաքրքրված ուսանող՝ ներկայացնելով մոտիվացիոն նամակ ԵԳՊԱ Ուսումնամեթոդական մաս:

ESPAQ-ի մասին

ESPAQ-ը «Հայաստանում որակի ապահովման գործընթացներին ուսանողների ներգրավածության զարգացումը» եռամյա ազգային ծրագիր է, որին մասնակցում են 8 հայաստանյան գործընկերներ, այդ թվում՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան (ԵԳՊԱ) և ևս 4 ԵՄ անդամ երկրների հաստատություններ Շոտլանդիայից, Ռումինիայից, Ավստրիայից, Իտալիայից և Բելգիայից:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ներգրավելու հաստատության Որակի ապահովման գործընթացներին որպես ուսանող-փորձագետներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.