ERASMUS+ INCLUSION ծրագրի մեկնարկը

INCLUSION դրամաշնորհային ծրագրի մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում դեկտեմբերի 1-2- ը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա տարվա աշխատանքային պլանը և հստակեցնել դրամաշնորհային ծրագրի նպատակներին հասնելու ուղիները, ցանկալի արդյունքներն ու մեթոդաբանությունը:

INCLUSION-ը միջազգային մակարդակում իրականացվող եռամյա ծրագիր է, որի նպատակն է նպաստել ներառական կրթության քաղաքականության մշակմանն ու իրականացմանը Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի մասնակից բուհերում:

Ծրագիրը ղեկավարում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Ծրագրին մասնակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիան, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությունը, «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը, համալսարաններ Բոսնիա և Հերցեգովինայից ինչպես նաև Բելգիայից, Միացյալ թագավորությունից, Ավստրիայից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.