ԵԳՊԱ-ն ERASMUS+ INCLUSION դրամաշնորհային ծրագրի համակարգող

Կրթության, Տեսաձայնային և Մշակույթի Գործադիր Գործակալության (EACEA) պաշտոնական տվյալների համաձայն Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան շահել է ERASMUS+INCLUSION դրամաշնորհային ծրագիրը և առաջիկա 3 տարիների ընթացքում կղեկավարի այն:

INCLUSION-ը միջազգային մակարդակում իրականացվող եռամյա ծրագիր է, որի նպատակն է նպաստել ներառական կրթության քաղաքականության մշակմանն ու իրականացմանը Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի մասնակից բուհերում:

INCLUSION-ը նպատակաուղղված է բուհական համակարգում բարեփոխումների իրականացմանը: Բարձրագույն կրթության ոլորտում ներառական կրթության քաղաքականության մշակումը, իրականացումը և զարգացումը դրականորեն կանդրադառնա ոչ միայն ՀՀ կրթական համակարգի զարգացմանը, այլ նաև ՀՀ բուհերի` միջազգային ասպարեզում մրցունակության բարձրացմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.