Դասընթացի հայտարարություն

Հարգելի՛ ուսանողներ և շրջանավարտներ, ԵԳՊԱ Կարիերայի կենտրոնը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Պրեզենտացիա կազմելու հմտություններ» դասընթացին, որը անցկացվելու է դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին Կերպարվեստի ֆակուլտետի գրադարանում:

Դասընթացի ընթացքում ներկայացվելու են՝

*ներկայացում կազմելու տեխնիկական պահանջները,
*ներկայացմանը պատրաստվելու մանրամասները,
*ներկայացման ընթացքում պահվածքի կանոնները:


Մասնակցել կարող են ԵԳՊԱ ուսանողները և շրջանավարտները:
Մասնակցության համար գրանցվել կարող եք՝
1.ուղարկելով Ձեր անուն, ազգանունը Կարիերայի կենտրոնի էլ. հասցեին career-center@yafa.am կամ ֆեյսբուքյան էջին (ԵԳՊԱ Կարիերայի կենտրոն)
2. մոտենալով Կարիերայի կենտրոն մինչև 12.12.2016
3. զանգահարելով 010 56-36-08 հեռախոսահամարով:


Սիրով սպասում ենք Ձեզ:

Leave a Reply