«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ»

Հոկտեմբերի 7-31-ը «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը ներկայացնում է «Անկախություն» ցուցահանդեսը: Ներկայացվելու է հայկական գեղանկարչությունը սկսած 19-րդ դարի վերջից մինչ մեր օրերը:

Ժամանակակից արվեստի բաժնում գեղանկարչության հետ մեկտեղ կներկայացվեն քանդակ և ինստալյացիա: Ցուցահանդեսի ընթացքում կգործի առցանց աուկցիոն, որը իրականացնում է ԱԱ Աուկցիոն ՍՊԸ-ն (http://www.aaauction.am/): Թանգարանի ստորին հարկում միաժամանակ գործելու է գրաֆիկական աշխատանքների և քանդակի ցուցահանդես-վաճառք:

Հոկտեմբերի 29-ին ժամը 14:00-ին կայանալու է քանդակագործ Աշոտ Հարությունյանի և նկարիչ Արթուր Հովհաննիսյանի վարպետության դասը: Նույն օրը նախատեսվում է նաև արվեստաբան Պողոս Հայթայանի մեծարման արարողությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.