Կրթաթոշակ Ռեանիմանիայի ու Ֆրանսիայի դեսպանատան կողմից

ԵԳՊԱ գրաֆիկա բաժնի ուսանողուհի Շուշանիկ Եսայանը այս տարի մեկնեց Ֆրանսիայի Անգուլեմ քաղաք EMCA անիմացիոն դպրոցում սովորելու: Նրան տրվել էր կրթաթոշակ Ռեանիմանիայի ու Ֆրանսիայի դեսպանատան կողմից: Շուշանն արդեն վերադարձել է, հիացած ու ոգևորված:

– Զարմացած եմ դասավանդման ինձ համար նոր, թարմ ու իստ իս շատ մեծ արդյունավետությունից: Առաջին բանը, որ ուղղակի ապշեցրեց ինձ, դա դպրոցի գեղեցկությունն էր: Հիշեցնում էր հին պալատ, որի կողքով հոսում էր Անգուլեմի հայտնի Շաղանթ գետը: Դպրոցում սովորում էին տարբեր երկրներից եկած ուսանողներ՝ Չինաստանից, Իտալիայից, Ուկրաինիայից, Թուրքիայից: Այնտեղ ստեղծված էին բոլոր պայմանները անիմացիայի տարբեր տեսակներ ուսումնասիրելու համար`digital 2d, 3d, stop-motion, puppetry animation, zoetrope animation, ավանդական ( թղթով ) անիմացիա:

Շատ շնորհակալ եմ այս կրթաթոշակի՝ արդյունավետ, անմոռանալի օրերիս համար:

Leave a Reply