Աշխարհում Իտալերեն լեզվի 16-րդ շաբաթը

«Աշխարհում Իտալերեն լեզվի 16-րդ շաբաթը» միջոցառման շրջանակներում ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը կազմակերպում է միջոցառում, որը կրում է «Իտալերեն լեզուն և ստեղծագործական առանձնահատկությունները, ապրանքանիշեր, ավանդական հագուստներ, նորաձևություն և դիզայն» խորագիրը:

Այս տարի ԵԳՊԱ-ն նույնպես մասնակցում է վերը նշված միջոցառմանը ցուցահանդեսով, որի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը՝ 11:00-ին ԵԳՊԱ-ի Ալբեր և Թովէ Բոյաջյան ցուցասրահում, որից հետո՝ ժամը 12:00-ին Իտալիայից հրավիրյալ դասախոս Լեոնարդո Ֆիլաստոն կներկայացնի «Իտալական ավանդական հագուստների համառոտ պատմությունը նկարների միջոցով», որը կանցկացվի ԵԳՊԱ-ի գլխ. մ/շենքի, 3-րդ հարկի, գրադարանին կից՝ համակարգչային սրահում:

Միջազգային կապերի բաժին

Leave a Reply