Դասընթացի արդյունավետության գնահատում

Ուսանողների շրջանում  «Կոմպոզիցիա» դասընթացի մեթոդաբանության արդյունավետության վերաբերյալ հարցում

Ամփոփում

2016թ. մայիս-հունիս ամսին, ուսանողների շրջանում անց է կացվել դասընթացի արդյունավետությունը գնահատող հարցում: Հարցման նպատակն էր գնահատել դասընթացի արդյունավետությունը, ինչպես  նաև վերհանել բացթողումները: Հարցմանը մասնակցել են 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսի «Հագուստի մեդելավորում» բաժնի 81 ուսանողներ: Հարցաթերթիկը ունի 17 հարց` 15-ը փակ, 2-ը՝  բաց: Յուրաքանչյուր հարց ունի մեկնաբանություն թողնելու դաշտ:

Ուսանողները ներկայացրել են իրենց առաջարկությունները դասընթացի բարելավման համար`

  • ավելացնել «Կոմպոզիցիա» առարկայի դասաժամերը,
  • ժամանակ առ ժամանակ հրավիրել ժամանակակից հայ դիզայներների և կազմակերպել վարպետաց դասեր,
  • մշակել դասագիրք «Կոմպոզիցիա» առարկայի համար` հայերեն լեզվով:

Դասընթացի բովանդակությունը, անցակցման ծանրաբեռնվածությունը, վերջնարդյունքների ներկայացումը, դասավանդման և գնահատման մեթոդները գնահատվել են «Լավ», սակայն առկա են բացթաղումներ `

  • ակադեմիայի գրադարանում սակավ է դասընթացին հաամապատասխան գրականությունը
  • լսարանային/արվեստանոցային պայմանները չեն բավարարում դասընթացի անցկացմանը:

Հարցման միջոցով գնահատվել են նաև դասախոսների մի շարք մասնագիտական հմտություններ: Ուսանողները «Գերազանց» և «Լավ» են գնահատել դասախոսների մասնագիտական հմտությունները, ինչպիսիք են`

  • դասախոսի տրված առաջադրանքները նպաստում են ուսանողի մասնագիտական հմտությունների զարգացմանը,
  • դասախոսի դասավանդման մեթոդիկան նպաստում է ուսանողի գիտելիքի ձևավորմանը,
  • խրախուսում է ուսանողների ակտիվ մասնակցությունը դասերին,
  • ունի ուսանողի հետ աշխատելու բավարար հմտություններ,
  • հարգում է ուսանողին և մի շարք այլ «լավ» և «գերազանց» գնահատված մասնագիտական հմտություններ:

Նունե Մինասյան; Մարիամ Հովհաննիսյան

07.06.2016թ.

Leave a Reply