Դասընթացի արդյունավետության գնահատում

Ուսանողների շրջանում  «Կոմպոզիցիա» դասընթացի մեթոդաբանության արդյունավետության վերաբերյալ հարցում

Ամփոփում

2016թ. ապրիլ – մայիս ամսին, ուսանողների շրջանում անց է կացվել դասընթացի արդյունավետությունը գնահատող հարցում: Հարցման նպատակն էր գնահատել դասընթացի արդյունավետությունը, ինչպես  նաև վերհանել բացթողումները: Հարցմանը մասնակցել են 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսի 8Դիզայն9 բաժնի 86 ուսանողներ: Հարցաթերթիկը ունի 17 հարց` 15-ը փակ, 2-ը՝  բաց: Յուրաքանչյուր հարց ունի մեկնաբանություն թողնելու դաշտ:

Դասընթացի բովանդակությունը, անցակցման ծանրաբեռնվածությունը, վերջնարդյունքների ներկայացումը, դասավանդման և գնահատման մեթոդները գնահատվել են «լավ», սակայն առկա են նաև խնդիրներ`

  • ուսանողների սովորեցնել դիզայն առարկային առնչվող համակարգչային ծրագրեր,
  • ԵԳՊԱ գրադարանը համալրել դասընթացին հաամապատասխան գրականությամբ,
  • վերանայել պրակտիկաների իրականացման մեթոդները,
  • վերանայել սեմինարների իրականացման մեթոդները:

Հարցման միջոցով գնահատվել են նաև դասախոսների մի շարք մասնագիտական հմտություններ: Ուսանողները «գերազանց» և «լավ» են գնահատել դասախոսների մասնագիտական հմտությունները, ինչպիսիք են`

  • դասախոսը տիրապետում է առարկային,
  • ուսանողին գնահատում է համաձայն ԵԳՊԱ գնահատման հայեցակարգի,
  • դասախոսը ժամանակին է հրապարակում ուսանողների աշխատանքների արդյունքները,
  • դասերին ստեղծագործական մթնոլորտ է,
  • դասախոսի տրված առաջադրանքները նպաստում են ուսանողի մասնագիտական հմտությունների զարգացմանը,
  • դասախոսի դասավանդման մեթոդիկան նպաստում է ուսանողի գիտելիքի ձևավորմանը,
  • խրախուսում է ուսանողների ակտիվ մասնակցությունը դասերին,
  • ունի ուսանողի հետ աշխատելու բավարար հմտություններ,
  • հարգում է ուսանողին,
  • ուսանողին վերաբերում է որպես գործընկեր,
  • հանդուրժող է և բարյացակամ ուսանողի նկատմամբ և մի շարք այլ «լավ» և «գերազանց» գնահատված մասնագիտական հմտություններ:

 

Նունե Մինասյան; Մարիամ Հովհաննիսյան

24.05.2016թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.