Դասընթացի արդյունավետության գնահատում

Ուսանողների շրջանում  «Եռաչափ մոդելավորում» և «Վեբ-դիզայն» դասընթացների մեթոդաբանության արդյունավետության վերաբերյալ հարցում

Ամփոփում

2016թ. մայիս-հունիս ամսին, ուսանողների շրջանում անց է կացվել «Եռաչափ մոդելավորում» և «Վեբ-դիզայն» դասընթացների արդյունավետությունը գնահատող հարցում: Հարցման նպատակն էր գնահատել դասընթացների արդյունավետությունը, ինչպես  նաև վերհանել բացթողումները: Հարցմանը մասնակցել են 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսի «Համակարգչային գեղարվեստական նախագծում» բաժնի 70 ուսանողներ: Հարցաթերթիկը ունի 17 հարց` 15-ը փակ, 2-ը՝  բաց: Յուրաքանչյուր հարց ունի մեկնաբանություն թողնելու դաշտ:

Ուսանողները ներկայացրել են իրենց առաջարկությունները դասընթացի բարելավման համար`

  • բարդացնել դասընթացի առաջադրանքները,
  • կազմակերպել արտալսարանային հանդիպումներ դասախոսի հետ,
  • պրակտիկաներ կազմակերպել մի քանի դասընթացների շրջանակներում:

Դասընթացի բովանդակությունը, անցակցման ծանրաբեռնվածությունը, վերջնարդյունքների ներկայացումը, դասավանդման և գնահատման մեթոդները գնահատվել են «Լավ», սակայն առկա են բացթաղումներ `

  • ակադեմիայի գրադարանում սակավ է դասընթացին հաամապատասխան գրականությունը
  • լսարանային/արվեստանոցային պայմանները չեն բավարարում դասընթացի անցկացմանը:

Հարցման միջոցով գնահատվել են նաև դասախոսների մի շարք մասնագիտական հմտություններ: Ուսանողները «Գերազանց» և «Լավ» են գնահատել դասախոսների մասնագիտական հմտությունները, ինչպիսիք են`

  • դասախոսը տիրապետում է առարկային,
  • դասախոսի տրված առաջադրանքները նպաստում են ուսանողի մասնագիտական հմտությունների զարգացմանը,
  • դասախոսի դասավանդման մեթոդիկան նպաստում է ուսանողի գիտելիքի ձևավորմանը,
  • խրախուսում է ուսանողների ակտիվ մասնակցությունը դասերին,
  • ունի ուսանողի հետ աշխատելու բավարար հմտություններ,
  • հարգում է ուսանողին,
  • դասավանդման մեթոդիկան նպաստում է ուսանողի անհատական զարգացմանը,
  • ուսանողին գնահատում է համաձայն ԵԳՊԱ գնահատման հայեցակարգի,
  • դասախոսը ժամանակին է հրապարակում ուսանողների աշխատանքների արդյունքները,
  • դասերին ստեղծագործ մթնոլորտ է և մի շարք այլ հմտություններ:

Նունե Մինասյան; Մարիամ Հովհաննիսյան

21.06.2016թ.

Leave a Reply