Բյուզանդագիտական գիտաժողով

Օգոստոսի 22-27-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունենում Բյուզանդագիտական 23-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 20 երկրներից պատվիրակություններ։ Գիտաժողովը կարեւոր գիտական֊մշակութային իրադարձություն է Բելգրադում եւ կայանում է Սերբիայի նախագահի բարձր հովանավորությամբ։ Հանդիսավոր բացման նախորդ օրը մասնակիցների համար հատուկ ընդունելություն էր կազմակերպվել նախագահի պալատում եւ փակման առիթով մեկ այլ ընդունելություն կլինի Քաղաքապետարանում։

Ծրագիրը չափազանց հագեցած է եւ ընդգրկում է բյուզանդական քաղաքակրթության եւ նրա քաղաքական֊մշակութային ծիրում եղած հարեւան երկրների ու ժողովուրդների պատմամշակութային ժառանգությանը նվիրված ուսումնասիրությունների բոլոր ոլորտները։

Հայաստանի բյուզանդագիտական ազգային կոմիտեի պատվիրակության կազմում է կոմիտեի անդամ, ԵԳՊԱ հետազոտական կենտրոնի տնօրեն Նազենի Ղարիբյանը, որ Գեղարվեստի Ակադեմիայի անունից հանդես եկավ Հայ միջնադարյան արվեստին նվիրված առանձին բաժնում՝ «Դիոնիսիոս Արիոպագացու կորպուսը եւ Զվարթնոցի տաճարի տիպաբանությունը» թեմայով զեկույցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.