Միջազգային գիտաժողով

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» IV միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2016թ. հոկտեմբերի 13-14-ը:

 Գիտաժողովի նպատակն է ՝

  1. Որոշել գիտական հետազոտությունների և գործնական մշակումների հրատապ և հեռանկարային ուղղությունները գրականագիտության և լեզվաբանության ասպարեզում, ինչպես նաև լեզուների և գրականության դասավանդման ոլորտում,
  2. Որոնել գիտական փորձի փոխանակության, գիտության և պրակտիկայի ինտեգրման ուղիներ:

Գիտաժողովին կարող են մասնակցել ակադեմիայի դասախոսները, ասպիրանտները և մագիստրատուրայի ուսանողները: Մանրամասներին ծանոթանալ ԵԳՊԱ գիտական մասում, մինչև ս/թ օգոստոսի 25-ը (Իսահակյան 36, 4-րդ հարկ):

 

Գիտքարտուղար Անահիտ Օհանյան

Leave a Reply