Առարկայական քննությունների ծրագրերը

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի  2016թ. ընդունելության ներբուհական մասնագիտական առարկայական քննությունների ծրագրերը:

 

Հավելված N…

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2016թ. ……………………. N…………………հրամանի

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

 

021201.01.6 ԴԻԶԱՅՆ

Դիզայն մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:

  1. «Գծանկար»

Առաջադրանք.

Դիմանկար բնորդից: Դիմորդի գիտելիքները և ունակությունները պարզելու նպատակով տրվում է առաջադրանք՝ դիմանկար (նկարել մատիտով): Տեղավորել A3 չափի թղթի մեջ, կառուցել գլխի համաչափությունները, վզի շարժումը գլխի հետ, ծավալների մեկնաբանության փոխհարաբերություն, տոների և պլանների օգնությամբ ստանալ տարածություն և կերպար (характер):

Անհրաժեշտ նյութերը.

Կոշտ և փափուկ մատիտներ, A3 չափի թուղթ, ռետին, սրիչ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:

Գնահատման չափանիշները.

ա. գլխի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                                               0-4 միավոր

բ. վզի շարժումը գլխի նկատմամբ                                                                              0-4 միավոր

գ. անատոմիական համաչափությունների պահպանումը                                     0-4 միավոր

դ. ծավալների տոնային և պլանային հարաբերությունները                                  0-4 միավոր

ե. բնորդի կերպարի առանձնահատկության բացահայտումը                                0-4 միավոր

 

  1. «Գունանկար»

Առաջադրանք.

Նատյուրմորտ: Դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է նատյուրմորտ նկարելու առաջադրանք: A2 չափսի թղթի վրա ջրաներկով անհրաժեշտ է նկարել նատյուրմորտ՝ լուծելով թղթի մակերեսի մեջ ճիշտ տեղավորելու, հեռանկարը և իրերի համաչափությունները ճիշտ կառուցելու, ծավալները տաք և սառը գույներով և գունային ներդաշնակությունը ճիշտ կազմակերպելու խնդիրները (ըստ ինտերիերի):

Անհրաժեշտ նյութերը.

A2 չափսի թուղթ, ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ, մատիտ, ջրի համար բաժակ, վրձիններ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:

Գնահատման չափանիշները.

ա. նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                          0-4 միավոր

բ. առարկաների համաչափությունը                                                                        0-4 միավոր

գ. հեռանկարի խնդրի լուծումը                                                                                 0-4 միավոր

դ. առարկաների, նյութի և ծավալի լուծումները                                                     0-4 միավոր

ե. գունային ներդաշնակությունը                                                                              0-4 միավոր

  1. «Կոմպոզիցիա»

Առաջադրանք № 1.

Դիմորդի գծագրական գիտելիքները բացահայտող առաջադրանք:  Առաջադրանքը բաղկացած է երկու խնդիրից.

ա) պրոյեկցիոն գծագրություն: Դիմորդին առաջադրվում է գծագրել երկրաչափական մարմին (գլան կամ կանոնավոր բազմանկյուն հիմքով պրիզմա), որի մեջ բացված են «Z», «Y» կոորդինատային առանցքներին զուգահեռ անցքեր: Տրվում են երկու պրոյեկցիաներ, որոնցից մեկը թերի է: Պահանջվում է լրացնել թերի պրոյեկցիան, գծագրել երրորդը և կառուցել ակնառու պատկերը (աքսոնոմետրիա)՝ տալով անհրաժեշտ կտրվածքները:

բ) Լծորդումներ: Դիմորդին առաջադրվում է երկրաչափական բարդ (բաղադրյալ) պատկեր, որի կառուցումը ենթադրում է երկրաչափական գծագրության իմացություն:

Անհրաժեշտ նյութերը.

A2 չափի գծագրական թուղթ, գծագրական պիտույքներ (երկու եռանկյուն քանոն՝ 45˚և 60/30˚ անկյուններով, կարկին, չափակարկին, անկյունաչափ, չափաքանոն):

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):

Գնահատման չափանիշները.

1) խնդրի ա) – 10 միավոր

ա) պրոյեկցիայի կառուցումը                                                                0-5 միավոր

բ) գծագրական տեխնիկան                                                                   0-5 միավոր

2) խնդիր բ)  – 10 միավոր

ա) պատկերը կազմող բաղկացուցիչ տարրերի կառուցումը              0-5 միավոր

բ) գծագրական տեխնիկան                                                                   0-5 միավոր

 

Առաջադրանք № 2.

Դիմորդի գունային և ծավալատարածական կոմպոզիցիա կազմելու ունակությունը բացահայտող առաջադրանք (ստեղծագործական աշխատանք): Դիմորդին առաջադրվում է՝ տրված պատկերներից առնվազն երեքի վրա հիմնվելով, նկարել երկրաչափական մարմիններ (ոչ պակաս, քան 6-ը): Այնուհետև դրանցից ընտրելով առնվազն երեքը՝ կազմել երփներանգ ծավալատարածական կոմպոզիցիա:

Անհրաժեշտ նյութերը.

A2 չափի գծագրական թուղթ (ցանկալի է լինի ձգված տախտակի վրա), ջրային ներկեր (գունավոր մատիտներ), վրձին, քանոններ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):

Գնահատման չափանիշները.

ա) պատկերը կազմող բաղկացուցիչ տարրերի կառուցումը                                              0-4 միավոր

բ) գծագրական տեխնիկան                                                                                                   0-4 միավոր

գ) ստեղծագործության տեղադրումը թղթի վրա                                                                 0-3 միավոր

դ) ստեղծագործության մեջ տարրերի բազմազանությամբ
արտահայտված դիմորդի երևակայությունը                                                                       0-3 միավոր

ե) ընտրված գույների ներդաշնակությունը, գունագեղությունը,
նկարչական հմտությունների կիրառումը ստեղծագործության մեջ                                 0-3 միավոր

զ) աշխատանքը խնամքով կատարելը, այսինքն՝ դիմորդի ձիրքն ու հակումները           0-3 միավոր

 

021401.01.6 ԴԵԿՈՐԱՏԻՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ

 

Դեկորատիվ կիրառական արվեստ մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:

  1. «Գծանկար»

Առաջադրանք.

Դիմանկար բնորդից: Դիմորդի գիտելիքները և ունակությունները պարզելու նպատակով տրվում է առաջադրանք՝ դիմանկար (նկարել մատիտով): Տեղավորել A3 չափի թղթի մեջ, կառուցել գլխի համաչափությունները, վզի շարժումը գլխի հետ, ծավալների մեկնաբանության փոխհարաբերություն, տոների և պլանների օգնությամբ ստանալ տարածություն և կերպար (характер):

Անհրաժեշտ նյութերը.

Կոշտ և փափուկ մատիտներ, A3 չափի թուղթ, ռետին, սրիչ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:

Գնահատման չափանիշները.

ա. գլխի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                                                         0-4 միավոր

բ. վզի շարժումը գլխի նկատմամբ                                                                           0-4 միավոր

գ. անատոմիական համաչափությունների պահպանումը                                     0-4 միավոր

դ. ծավալների տոնային և պլանային հարաբերությունները                                  0-4 միավոր

ե. բնորդի կերպարի առանձնահատկության բացահայտումը                                0-4 միավոր:

 

 

  1. «Գունանկար»

Առաջադրանք.

Նատյուրմորտ: Դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է նատյուրմորտ նկարելու առաջադրանք: A2 չափսի թղթի վրա ջրաներկով անհրաժեշտ է նկարել նատյուրմորտ՝ լուծելով թղթի մակերեսի մեջ ճիշտ տեղավորելու, հեռանկարը և իրերի համաչափությունները ճիշտ կառուցելու, ծավալները տաք և սառը գույներով ու գունային ներդաշնակությունը ճիշտ կազմակերպելու խնդիրները (ըստ ինտերիերի):

Անհրաժեշտ նյութերը.

A2 չափսի թուղթ, ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ, մատիտ, ջրի համար բաժակ, վրձիններ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:

Գնահատման չափանիշները.

ա. նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                                        0-4 միավոր

բ. առարկաների համաչափությունը                                                                                    0-4 միավոր

գ. հեռանկարի խնդրի լուծումը                                                                                             0-4 միավոր

դ. առարկաների, նյութի և ծավալի լուծումները                                                                 0-4 միավոր

ե. գունային ներդաշնակությունը                                                                                          0-4 միավոր

 

  1. «Կոմպոզիցիա»

Առաջադրանք № 1.

Դիմորդի ծավալատարածային և կոլորիտի զգացողության ունակություններ բացահայտող առաջադրանք: Տրվում է երեք առարկա՝ ջրաման, ծաղկաման, մրգաման: Ըստ նախընտրած թեմայի՝ դիմորդը պետք է գտնի այս առարկայի նոր գեղարվեստական ձևի (ֆորմայի) լուծումը: Արդյունքում դիմորդը պետք է լուծի հետևյալ խնդիրները.

ա. գծել տվյալ առարկայի երեք պրոյեկցիաները

բ. աքսոնոմետրիայում նկարել դրա ծավալային տեսքը

գ. հարթային լուծմամբ ստեղծել համապատասխան զարդանախշ

դ. ծավալային մակերեսի վրա նկարել զարդանախշը և լուծել գույնով

Անհրաժեշտ նյութերը.

A2 չափի թուղթ, մատիտ, ջրային ներկեր, տուշ, ֆլոմաստերներ, գծագրական գործիքներ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):

Գնահատման չափանիշները.

ա) թղթի վրա երեք պրոյեկցիաների բաշխումը, աքսոնոմետրիան և ժապավենը            0-3 միավոր

բ) առաջադրված առարկայի, ծավալների կառուցումը                                                       0-4 միավոր

գ) զարդանախշի կատարումը և համապատասխանությունը թեմային                            0-3 միավոր

դ) առարկայի ծավալի կառուցումը (աքսոնոմետրիան)                                                     0-4 միավոր

ե) զարդանախշի տեղադրումը առարկայի ծավալի վրա                                                    0-3 միավոր

զ) խնդրի գունային լուծումը                                                                                                             0-3 միավոր

 

Առաջադրանք № 2.

Կոմպոզիցիա տրված թեմայով: Տրված երկրաչափական մարմիններից ընտրել երկուսը կամ երեքը և դրանց համադրումով կազմակերպել կոմպոզիցիաներ: A2 թուղթը բաժանել երկու մասի: Մի կեսի վրա կատարել սիմետրիկ, մյուսի վրա ասիմետրիկ կոմպոզիցիաներ (մեկը գույնով, մյուսը՝ գրիզալ (միագույն) ): Մարմինների չափերը կարող են փոփոխվել (մեծացվել կամ փոքրացվել):

Անհրաժեշտ նյութերը.

A2 չափի գծագրական թուղթ, մատիտներ, ջրային ներկեր՝ ջրաներկ, գուաշ, ակրիլ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):

Գնահատման չափանիշները.

ա) մակերեսի բաշխումը երկու կոմպոզիցիաների համար                                                0-4 միավոր

բ) նոր մարմինների ստացումը տրված երկրաչափական
մարմինների համադրումով                                                                                      0-4 միավոր

գ) սիմետրիկ կոմպոզիցիայի կազմակերպումը                                                     0-4 միավոր

դ) ասիմետրիկ կոմպոզիցիայի կազմակերպումը                                                  0-4 միավոր

ե) գույնի միջոցով կոլորիտի և տրամադրության, ինչպես նաև
գրիզալի լուծման միջոցով տոնային կշիռի ստեղծումը                                        0-4 միավոր

 

021201.04.6  ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱ

 

Համակարգչային գրաֆիկա մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:

  1. «Գծանկար»

Առաջադրանք.

Դիմանկար բնորդից: Դիմորդի գիտելիքները և ունակությունները պարզելու նպատակով տրվում է առաջադրանք՝ դիմանկար (նկարել մատիտով): Տեղավորել A3 չափի թղթի մեջ, կառուցել գլխի համաչափությունները, վզի շարժումը գլխի հետ, ծավալների մեկնաբանության փոխհարաբերություն, տոների և պլանների օգնությամբ ստանալ տարածություն և կերպար (характер):

Անհրաժեշտ նյութերը.

Կոշտ և փափուկ մատիտներ, A3 չափի թուղթ, ռետին, սրիչ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:

Գնահատման չափանիշները.

ա) գլխի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                                                         0-4 միավոր

բ) վզի շարժումը գլխի նկատմամբ                                                                           0-4 միավոր

գ) անատոմիական համաչափությունների պահպանումը                                     0-4 միավոր

դ) ծավալների տոնային և պլանային հարաբերությունները                                  0-4 միավոր

ե) բնորդի կերպարի առանձնահատկության բացահայտումը                                0-4 միավոր:

 

 

  1. «Գունանկար»

Առաջադրանք.

Նատյուրմորտ: Դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է նատյուրմորտ նկարելու առաջադրանք: A2 չափսի թղթի վրա ջրաներկով անհրաժեշտ է նկարել նատյուրմորտ՝ լուծելով թղթի մակերեսի մեջ ճիշտ տեղավորելու, հեռանկարը և իրերի համաչափությունները ճիշտ կառուցելու, ծավալները տաք և սառը գույներով ու գունային ներդաշնակությունը ճիշտ կազմակերպելու խնդիրները (ըստ ինտերիերի):

Անհրաժեշտ նյութերը.

A2 չափսի թուղթ, ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ, մատիտ, ջրի համար բաժակ, վրձիններ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:

Գնահատման չափանիշները.

ա) նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                           0-4 միավոր

բ) առարկաների համաչափությունը                                                                        0-4 միավոր

գ) հեռանկարի խնդրի լուծումը                                                                                0-4 միավոր

դ) առարկաների, նյութի և ծավալի լուծումները                                                     0-4 միավոր

ե) գունային ներդաշնակությունը                                                                             0-4 միավոր

 

  1. «Կոմպոզիցիա»

Առաջադրանք № 1.

Դիմորդի գծագրական գիտելիքները բացահայտող առաջադրանք:  Առաջադրանքը բաղկացած է երկու խնդիրից.

ա) պրոյեկցիոն գծագրություն: Դիմորդին առաջադրվում է գծագրել երկրաչափական մարմին (գլան կամ կանոնավոր բազմանկյուն հիմքով պրիզմա), որի մեջ բացված են «Z», «Y» կոորդինատային առանցքներին զուգահեռ անցքեր: Տրվում են երկու պրոյեկցիաներ, որոնցից մեկը թերի է: Պահանջվում է լրացնել թերի պրոյեկցիան, գծագրել երրորդը և կառուցել ակնառու պատկերը (աքսոնոմետրիա)՝ տալով անհրաժեշտ կտրվածքները:

բ) Լծորդումներ: Դիմորդին առաջադրվում է երկրաչափական բարդ (բաղադրյալ) պատկեր, որի կառուցումը ենթադրում է երկրաչափական գծագրության իմացություն:

 

Անհրաժեշտ նյութերը.

A2 չափի գծագրական թուղթ, գծագրական պիտույքներ (երկու եռանկյուն քանոն՝ 45˚և 60/30˚ անկյուններով, կարկին, չափակարկին, անկյունաչափ, չափաքանոն):

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):

Գնահատման չափանիշները.

1) խնդրի ա) – 10 միավոր

ա) պրոյեկցիայի կառուցումը                                                                0-5 միավոր

բ) գծագրական տեխնիկան                                                                   0-5 միավոր

2) խնդիր բ)  – 10 միավոր

ա) բաղադրյալ տարրերի կառուցումը                                                 0-5 միավոր

բ) գծագրական տեխնիկան                                                                   0-5 միավոր

 

 

 

Առաջադրանք № 2.

Դիմորդի հարթ կոմպոզիցիա կազմելու ունակությունը բացահայտող առաջադրանք (ստեղծագործական աշխատանք): Դիմորդին առաջադրվում է տրված երկրաչափական պատկերներից ընտրելով առնվազն երեքը ստեղծել երկու կոմպոզիցիա՝ սիմետրիկ և ասիմետրիկ: Դրանցից մեկը, դիմորդի ընտրությամբ, պետք է լինի գունավոր, մյուսը՝ միագույն:

Անհրաժեշտ նյութերը.

A2 չափի գծագրական թուղթ (ցանկալի է լինի ձգված տախտակի վրա), ջրային ներկեր (գունավոր մատիտներ), վրձին, քանոններ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):

 

Գնահատման չափանիշները.

ա) պատկերը կազմող բաղկացուցիչ տարրերի կառուցումը                                  0-4 միավոր

բ) գծագրական տեխնիկան                                                                                       0-4 միավոր

գ) ստեղծագործության ճիշտ տեղադրումը թղթի վրա                                           0-3 միավոր

դ) ստեղծագործության մեջ տարրերի բազմազանությամբ
արտահայտված դիմորդի երևակայությունը                                                           0-3 միավոր

ե) ընտրված գույների ներդաշնակությունը, գունագեղությունը,
նկարչական հմտությունների կիրառումը ստեղծագործության մեջ                     0-3 միավոր

զ) աշխատանքը խնամքով կատարելը, այսինքն՝ դիմորդի ձիրքն ու հակումները 0-3 միավոր

 

 

021201.03.6  ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ

Հագուստի մոդելավորում մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:

  1. «Գծանկար»

Առաջադրանք.

Բնորդի դիմանկար: Դիմորդի գիտելիքները և ունակությունները պարզելու նպատակով տրվում է առաջադրանք՝ դիմանկար (նկարել մատիտով): Տեղավորել A3 չափի թղթի մեջ, կառուցել գլխի համաչափությունները, վզի շարժումը գլխի հետ, ծավալների մեկնաբանության փոխհարաբերություն, տոների և պլանների օգնությամբ ստանալ տարածություն և կերպար (характер):

 

Անհրաժեշտ նյութերը.

Կոշտ և փափուկ մատիտներ, A3 չափի թուղթ, ռետին, սրիչ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:

Գնահատման չափանիշները.

ա) գլխի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                                                         0-4 միավոր

բ) վզի շարժումը գլխի նկատմամբ                                                                           0-4 միավոր

գ) անատոմիական համաչափությունների պահպանումը                                     0-4 միավոր

դ) ծավալների տոնային և պլանային հարաբերությունները                                  0-4 միավոր

ե) բնորդի կերպարի առանձնահատկության բացահայտումը                                0-4 միավոր

 

 

  1. «Գունանկար»

Առաջադրանք.

Նատյուրմորտ: Դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է առաջադրանք՝ թղթի վրա ջրաներկով նկարել նատյուրմորտ՝ լուծելով հեռանկարային, մակերեսի մեջ տեղադրելու, համաչափությունների գունային և ծավալային խնդիրները:

Անհրաժեշտ նյութերը.

A2  չափսի թուղթ, ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ, մատիտ, ջրի համար բաժակ, վրձիններ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 10 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 3 օրվա ընթացքում:

Գնահատման չափանիշները.

ա) նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ                                           0-4 միավոր

բ) առարկաների համաչափությունը                                                                        0-4 միավոր

գ) հեռանկարի խնդրի լուծումը                                                                                0-4 միավոր

դ) առարկաների, նյութի և ծավալի լուծումները                                                     0-4 միավոր

ե) գունային ներդաշնակությունը                                                                             0-4 միավոր

 

  1. «Կոմպոզիցիա»

Երկու առաջադրանքների նպատակն է բացահայտել դիմորդի ծավալատարածային, հարթապատկերային մտածողական ունակությունները, գունային ճաշակը և երևակայությունը:

Առաջադրանք № 1.

Երկու կամ երեք ծաղկային պատկերներով, ըստ դիմորդի ընտրության, նրանց համադրումով կազմակերպել կոմպոզիցիա: Լուծումը՝ գունային, ծավալատարածական կամ հարթային:

Անհրաժեշտ նյութերը.

A2 չափի թուղթ, մատիտ, ջրային ներկեր, գուաշ, ակրիլ, տուշ, ֆլոմաստերներ:

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):

Գնահատման չափանիշները.

ա) ստաղծագործության տեղադրում մակերեսի մեջ                                              0-2 միավոր

բ) դետալների չափսերի փոխադարձ հարաբերությունը                                        0-2 միավոր

գ) կոմպոզիցիոն կառուցումը                                                                                   0-4 միավոր

դ) տրամադրության ստեղծումը, ընդհանուր բնութագիրը                                     0-3 միավոր

ե) ծավալային (լուսաստվերային) կամ հարթային լուծումները                            0-4 միավոր

զ) ռիթմի զգացողությունը                                                                                         0-2 միավոր

է) գունային և տոնային (կոլորիտի) լուծումները                                                    0-3 միավոր

 

Առաջադրանք № 2.

Կոմպոզիցիա տրված թեմայով: (ա) A2 չափսի թղթի վրա, օգտվելով 1-2 կամ 3 երկրաչափական և կամ ծաղկային պատկերից (ըստ դիմորդի ընտրության) և այդ պատկերների համադրության, կրկնության կամ դրանց չափերի մեծացման կամ փոքրացման միջոցով կազմակերպել կոմպոզիցիա: Լուծումը՝ միագույն (գրիզալ), տարածածավալային կամ հարթային: (բ) Ստեղծել նույն դետալներով ժապավեն, որը կբացահայտի դիմորդի ռիթմի զգացողությունը, ինչպես նաև գունային մեկնաբանությունը:

Անհրաժեշտ նյութերը.

A2 չափսի թուղթ, մատիտ, ջրաներկ, գուաշ, ակրիլ, տուշ, ֆլոմաստեր:

 

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):

Գնահատման չափանիշները.

ա. ստաղծագործության տեղադրումը մակերեսի մեջ                                            0-2 միավոր

բ. դետալների չափսերի փոխադարձ հարաբերությունը                                        0-2 միավոր

գ. կոմպոզիցիոն կառուցումը                                                                                                0-4 միավոր

դ. տրամադրության ստեղծումը, ընդհանուր բնութագիրը                                     0-3 միավոր

ե. ծավալային (լուսաստվերային) կամ հարթային լուծումները                            0-4 միավոր

զ. պարբերական կրկնությամբ ռիթմական շարք կազմելը                                     0-2 միավոր

է. գունային և տոնային (կոլորիտի) լուծումները                                                    0-3 միավոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

021301.01.6 ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գեղանկարչություն մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:

  1. «Գծանկար»

Առաջադրանք.

Մերկ ֆիգուր բնորդից

Անհրաժեշտ նյութերը.

Մատիտներ, A2 չափի թուղթ

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում

Գնահատման չափանիշները.

ա) տրված առաջադրանքի տեղադրումը և կառուցումը թղթի վրա                                   0-4 միավոր

բ) բնորդի անատոմիական և պլաստիկայի խնդիրների լուծումը                                      0-4 միավոր

գ) ծավալային ամբողջականության արտահայտումը լույսի և ստվերի միջոցով             0-4 միավոր

դ) առաջադրանքում հեռանկարի և միջավայրի առկայությունը                                        0-4 միավոր

ե) բնորդի կերպարային բնութագրի բացահայտումը                                                          0-4 միավոր

 

  1. Գունանկար

Առաջադրանք.

Մերկ ֆիգուր բնորդից

Անհրաժեշտ նյութերը.

Յուղաներկ, նվազագույնը՝ 50×70 սմ չափի կտավ

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 16 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում

Գնահատման չափանիշները.

ա) տրված առաջադրանքի տեղադրումը և կառուցումը կտավի վրա                                0-4 միավոր

բ) ծավալային ամբողջականության արտահայտումը գույնի,
լույսի և ստվերի միջոցով                                                                                                      0-4 միավոր

գ) հեռանկարի և միջավայրի առկայությունը կտավում                                                      0-4 միավոր

դ) միջավայրի և բնորդի գունային համադրությունը                                                           0-4 միավոր

ե) բնորդի կերպարային բնութագրումը                                                                                0-4 միավոր

 

  1. «Կոմպոզիցիա»

Առաջադրանք.

Կոմպոզիցիա տրված թեմայով

Անհրաժեշտ նյութերը.

Յուղաներկ, նվազագույնը՝ 40×50 սմ չափի կտավ

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 7 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում

Գնահատման չափանիշները.

ա) թեմային բնորոշ իրավիճակին (դրվագ)
համապատասխան  կոմպոզիցիոն լուծում                                                             0-4 միավոր

բ) հերոսների և միջավայրի կապը                                                                            0-4 միավոր

գ) գեղանկարչական համապատասխան կոլորիտը                                                0-4 միավոր

դ) հերոսների կերպարային լուծումը                                                                       0-4 միավոր

ե) Թեմայի բացահայտումը գծանկարի, գունանկարի և հեռանկարի միջոցով     0-4 միավոր

 

 

 

021301.03.6 ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Քանդակագործություն մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Քանդակ» և «Կոմպոզիցիա» առարկաներից:

  1. «Գծանկար»

Առաջադրանք.

Մերկ ֆիգուր – բնորդից

Անհրաժեշտ նյութերը.

Մատիտներ, A2 չափի թուղթ

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում

Գնահատման չափանիշները.

ա) ֆիգուրի տեղադրումը թղթի մեջ                                                              0-4 միավոր

բ) բնորդի պլաստիկան                                                                                  0-4 միավոր

գ) համաչափությունների ճշտությունը բնորդի հետ                                   0-4 միավոր

դ) ֆիգուրի կառուցման անատոմիական ճշտությունը                               0-4 միավոր

ե) գծանկարի քանդակայնությունը, կառուցողականությունը                    0-4 միավոր

 

  1. «Քանդակ»

Առաջադրանք.

Դիմաքանդակ – բնորդից

Անհրաժեշտ նյութերը.

Կավ

 

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 16 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում

Գնահատման չափանիշները.

ա) գլխի և պարանոցի շարժման ճշտությունը                                                        0-4 միավոր

բ) համաչափությունների և անատոմիական կառուցվածքի պահպանումը         0-4 միավոր

գ) ոսկորների տեղադրումը                                                                                       0-4 միավոր

դ) կերպարի բացահայտումը                                                                                    0-4 միավոր

ե) ծավալների մշակման ֆակտուրան                                                                      0-4 միավոր

 

  1. «Կոմպոզիցիա»

Առաջադրանք.

Էսքիզ տրված թեմայով

Անհրաժեշտ նյութերը.

Կավ կամ պլաստիլին , չափը՝ ոչ մեծ քան 30 սմ

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 7 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում

Գնահատման չափանիշները.

ա) տրված թեմայի կոմպոզիցիոն բացահայտումը                                      0-4 միավոր

բ) համաչափությունների ճշտությունը                                                        0-4 միավոր

գ) կոմպոզիցիոն կառուցվածքին բնորոշ մոտեցումը                                  0-4 միավոր

դ) կատարողականի թարմությունը                                                              0-4 միավոր

ե) կոմպոզիցիայի զգացմունքայնությունը                                                   0-4 միավոր

 

021301.02.6 ԳՐԱՖԻԿԱ

Գրաֆիկա մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:

  1. «Գծանկար»

Առաջադրանք.

Մերկ ֆիգուր – բնորդից

Անհրաժեշտ նյութերը.

մատիտ, A2 չափի թուղթ

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում

Գնահատման չափանիշները.

ա) բնորդի ֆիգուրի տեղադրումը թղթի վրա                                                0-4 միավոր

բ) համաչափությունների պահպանումը                                                     0-4 միավոր

գ) անատոմիական կառուցվածքի պահպանումը                                       0-4 միավոր

դ) տոնի միջոցով ծավալների արտահայտվածությունը                             0-4 միավոր

ե) բնորդի և միջավայրի ամբողջականությունը                                           0-4 միավոր

 

  1. «Գունանկար»

Առաջադրանք.

Դիմանկար բնորդից

Անհրաժեշտ նյութերը.

A3 չափի թուղթ, ջրային ներկեր

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 12 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 4 օրվա ընթացքում

Գնահատման չափանիշները.

ա) բնորդի տեղադրումը թղթի վրա                                                                           0-4 միավոր

բ) համաչափությունների ու անատոմիական կառուցվածքի պահպանումը        0-4 միավոր

գ) կերպարի և միջավայրի գունային խնդիրների ներդաշնակությունը                 0-4 միավոր

դ) գունային ամբողջականությունը                                                                          0-4 միավոր

ե) բնորդի կերպարի բացահայտումը                                                                        0-4 միավոր

 

  1. «Կոմպոզիցիա»

Առաջադրանք.

Գրքի նկարազարդման էսքիզ՝ տրված թեմայով /գույներով/

Անհրաժեշտ նյութերը.

ջրային ներկեր /ըստ ցանկության/, A2 չափի թուղթ

Կատարման ժամաքանակը.

Ընդհանուր տևողությունը 7 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում

Գնահատման չափանիշները.

ա) թեմատիկ առաջադրանքի՝ հորինվածքի
համապատասխանությունը տրված թեմային                                                         0-4 միավոր

բ) կոմպոզիցիոն դրվագի համապատասխանությունը թեմային                            0-4 միավոր

գ) կոմպոզիցիայի գունային միջավայրի կազմակերպվածությունը                       0-4 միավոր

դ) կերպարային լուծումների համապատասխանությունը բովանդակությանը    0-4 միավոր

ե) կերպարի և միջավայրի համապատասխանությունը թեմային                         0-4 միավոր

 

 

 

021801.02.6 ԱՐՎԵՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Արվեստաբանություն մասնագիտությամբ ԵԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություն «Կերպարվեստի պատմություն և տեսություն (բանավոր)» առարկայից:

Հարցաշար

Ներածություն

  1. Կերպարվեստը արվեստների համակարգում: Կերպարվեստի տեսակները և յուրաքանչյուր տեսակում եղած ստորաբաժանումները:
  2. Գեղանկարչություն: Տարատեսակները՝ որմնանկար, նկար փայտի և թղթի վրա, կտավ:
  3. Գեղանկարչության տեխնիկան – ջրաներկ, գուաշ, տեմպերա, յուղաներկ:
  4. Գրաֆիկա: Նրա տարատեսակները՝ գծանկար /հաստոցային գրաֆիկա/ և տպագրական գրաֆիկա:
  5. Գծանկարը և գծանկարի նյութերի /սանգինա, ածուխ, մատիտ, պաստել, տուշ/ ճանաչում և արտահայտամիջոցների նկարագրում:
  6. Տպագրական գրաֆիկա: Օֆորտ, վիմագրություն /լիթոգրաֆիա/, լինոփորագրություն, փայտագրություն:
  7. Քանդակ: Քանդակագործության կոշտ և փափուկ նյութերը: Քարե /մարմար, կրաքար, բազալտ, տուֆ/ և մետաղյա /բրոնզ, ոսկի, արծաթ/ քանդակների առանձնահատկությունները:
  8. Կլոր, ռելիեֆային /հարթաքանդակ, բարձրաքանդակ, խորաքանդակ/ և բազմաֆիգուր քանդակներ:
  9. Ճարտարապետությունը որպես տարածական արվեստ: Նրա առնչությունը նկարչությանը /գծերի և հարթությունների զուգորդում/ և քանդակագործությանը / ծավալների և զանգվածների հարաբերակցում/:

 

 

 

 

 

ԺԱՆՐԵՐ

 

  1. Ժանրերը քանդակագործության մեջ – դիմաքանդակ, կիսանդրի, տորսո /իրան/, հուշարձան, ձիարձան, կենդանական արձան:
  2. Պատմական, դիցաբանական, աստվածաշնչային ժանրերը գեղանկարչության և քանդակագործության մեջ:
  3. Բնանկարը և նրա տեսակները /դիցաբանական բնանկար, լանդշաֆտ, ծովանկար, քաղաքային նկար/:
  4. Դիմանկար: Օրինակներ:
  5. Նատյուրմորտ: Օրինակներ:
  6. Կենցաղային ժանր: Օրինակներ:

 

 

ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

  1. Հայկական մանրանկարչություն:
  2. Հայկական միջնադարյան կոթողները, խաչքարերը և ճարտարապետական քանդակազարդումը:
  3. Բնանկարը հայ նոր արվեստում /Այվազովսկի, Բաշինջաղյան, Թադևոսյան, Թերլեմեզյան/:
  4. Բնանկարը խորհրդահայ արվեստում /Սարյան, Առաքելյան, Կոջոյան, Գյուրջյան, Զարդարյան/:
  5. Դիմանկարը հայ արվեստում / Հովնաթանյան, Աղաջանյան, Սարյան/:
  6. Հայկական Պատմական Նկարչություն /Սուրենյանց, Իսաբեկյան/:
  7. Հայկական գրաֆիկա /Շահին, Սարյան, Կոջոյան/:
  8. Հայկական քանդակագործություն /Անդրեաս Տեր-Մարուքյան, Հակոբ Գյուրջյան, Արա Սարգսյան, Երվանդ Քոչար/:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  1. Նախնադարյան արվեստ. քարանձավային նկարչություն, ժայռապատկերներ և քանդակներ: Հիմնական թեմաներ:
  2. Հին Եգիպտոսի արվեստը (ճարտարապետություն, քանդակ, որմնանկար):
  3. Հին Հունական և Հռոմեական ճարտարապետություն: Տաճարներ, օրդերներ, սյուներ, սյունաշարեր: Ճարտարապետական կոթողների տեսակները:
  4. Հին Հունական և Հռոմեական քանդակագործություն, սափորանկարչություն, նկարչություն: Նշանավոր քանդակագործներ՝ Միրոն, Պոլիկլետ, Ֆիդաս,Պրակսիտել, Լիսիպպոս, Սկոպաս:
  5. Միջնադարյան նկարչությունը և նրա տեսակները՝ խճանկար, որմնանկար, սրբապատկեր, մանրանկարչություն, վիտրաժ:
  6. Վերածննդի և Բարոկկոյի արվեստը Իտալիայում – ճարտարապետություն, նկարչություն և քանդակագործություն /Ջոտտո, Մազաչչո, Բրունելեսկի, Բրամանտե, Դոնատելլո, Լեոնարդո,

Ռաֆայել, Միքելանջելո, Ջորջոնե, Տիցիան, Տինտորետտո, Վերոնեզե/:

  1. Վերածնունդը և Բարոկկոն Նիդեռլանդներում /Ֆլանդրիա,Հոլանդիա/ և Գերմանիայում /Վան Էյկ, Բրեյգել, Ռուբենս, Ռեմբրանդտ, Հոլբայն, Դյուրեր/:
  2. Կլասիցիզմը և նոր դասականությունը /նեոկլասիցիզմ/ – Պուսսեն, Դավիդ, Էնգր:
  3. Ռոմանտիզմը Ֆրանսիայում /Ժերիկո, Դելակրուա/:
  4. Ռեալիզմ: Իրականության հավաստի պատկերման սկզբունքները /Դոմիե, Կուրբե/:
  5. Իմպրեսիոնիզմ: Գեղարվեստական սկզբունքները և մեծ նկարիչները – Մանե, Մոնե, Ռենուար, Դեգա:
  6. Պոստիմպրեսիոնիզմ: Գլխավոր ներկայացուցիչները՝ Սեզան, Սյորա, Գոգեն, Վան Գոգ:

 

 

Առաջադրանք: Կերպարվեստի պատմություն և տեսություն (բանավոր)

Դիմորդի գիտելիքները պարզելու նպատակով տրվում են հարցատոմսեր. Յուրաքանչյուր հարցատոմսում երեք հարց (ընդունելության ծրագրի սահմաններում)

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

ա) երեք հարցից յուրաքանչյուրին ճշգրիտ
և լիարժեք պատասխանը                                                                             0-5 միավոր (յուրաքանչյուր
հարցին)

բ) պատասխանների տրամաբանական հետևողականությունը և
լեզվի գրագետ տիրապետումը                                                                     0-3 միավոր

գ) վերլուծական կարողությունների ցուցաբերումը                                    0-2 միավոր


Ներկրել PDF տարբերակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.