Ուսանող-փորձագետներն այցելեցին ԵԳՊԱ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» նախագծի կազմակերպած Ուսանող-փորձագետի պատրաստման դասընթացի մասնակից ուսանողներն ուսումնասիրում են բուհերի ինքնվերլուծությունները:

Գործընթացի մասին առավել գործնական պատկերացում կազմելու համար «Ուսանողության ձայն» նախագծի անդամ ուսանողներն այցելեցին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Որակի ապահովման կենտրոն: Այցի նպատակն էր ծանոթանալ մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման կենտրոնների դերակատարությանը, բուհում իրականացվող որակի ապահովման գործընթացներին, ինչպես նաև բուհի ինքնավերլուծության իրականացման աշխատանքներին:

Ուսանողության ձայն նախագծի անդամներ Արմինե Խրոյանը, Անահիտ Հովակիմյանը, Լամարա Աֆրիկյանը, Մարիամ Եվդոկիմովան և Հայկուշ Խաչատրյանն իրենց հուզող հարցերն ուղղեցին Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Նունե Մինասյանին և կենտրոնի աշխատակից Մարիամ Հովհաննիսյանին: Այցի ընթացքում քննարկվեցին նաև արվեստի բուհերի առանձնահատկությունները, խնդիրների դուրսբերման ուղիները, ուսանողների ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացներում, TEMPUS-ի ESPAQ ծրագրի ներդրման արդյունավետությունը:

Հանդիպման ավարտին ուսանողները այցելեցին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահ, որտեղ ծանոթացան հայ գեղանկարիչ Անատոլի Գրիգորյանի արվեստին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.