Birthright Armenia

Սփյուռքահայ երիտասարդ կադրերը Ակադեմիայում
Մայիս ամսին ԵԳՊԱ հետազոտական կենտրոնն ընդունել էր Դեպի Հայք հիմնադրամի Birthright Armenia երիտասարդական ծրագրի հերթական մասնակցին, որ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական կրթության մագիստրոս, հայազգի Լեւոն Բեդոեւն էր: Վերջինս ակադեմիայում անցկացրեց երկու հանդիպում-զեկուցում՝ “Յուրի Լերմոնտովի Մցիրի պոեմի նկարազարդումները” եւ “Մահմեդական աղոթքը Ժան-Լեոն Ժերոմի աստեղծագործության մեջ” թեմաներով, ապա արվեստաբանական երրորդ կուրսում, “Ստեղծագործության վերլուծություն” առարկայի սահմաններում, դասախոս Ելենա Այդինյանի ղեկավարությամբ վարեց երկու վերլուծական-փորձարարական դասընթաց՝ “Կոկորդիլոսը թանգարանում” սյուժեով: Դասախոսություններից առաջինը տեղի ունեցավ Հայաստանի ասգային պատկերասրահում, երկրորդը՝ ԵԳՊԱ-ում:
Որպես հանձնարարություն՝ ուսանողները ընտրված որեւէ կտավի կոմպոզիցիան պետք է վերստեղծեին բեմականացված
մնջախաղի միջոցով: Ընտրվել էր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի “Պարը” կտավը: Եւ վերջապես՝ չորրորդ հանդիպումը կազմակերպվեց Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահի վարիչ Իրինա Իսաբեկյանի հետ եւ անցկացվեց հենց ցուցասրահում, մայիսի 18-ին: Ըստ օրվա համապատասխանության՝ Լեւոն Բեդոեւի սեմինարը նվիրված էր թանգարանային մանկավարժության թեմային:
Նախատեսվում է, որ Բեդոեւը որպես ասիստենտ հունիսին կմասնակցի գեղանկարիչ ուսանողների մասնագիտական
պրակտիկային:
Նազենի Ղարիբյան

Leave a Reply