Դասախոսություններ Բոլոնիայում

Մարտ ամսին ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի տնօրեն Նազենի Ղարիբյանը Բոլոնիայի համալսարանի Մշակույթների եւ քաղաքակրթությունների պատմության ֆակուլտետի հրավերով դասախոսությունների շարքով հանդես եկավ հայագիտական եւ եթովպագիտական բաժնի ուսանողների համար։ Դասախոսությունների թեման էր «Հայաստանը հինգերորդ դարասկզբին. քրիստոնեական ինքնության որոնումներում», որ վերաբերում էր ընդհանուր առմամբ հինգերորդ դարասկզբի հայկական պատմա-մշակութային եւ կրոնական իրողություններին եւ այդ ուղղությամբ Ն. Ղարիբյանի կատարած վերջին հետազոտությունների արդյունքներին։ Դասախոսությունները կազմակերպել էր հայագետ, պրոֆեսոր Աննա Սիրինյանը։

Առիթն օգտագործելով՝ կենտրոնի տնօրենը նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպել է նաեւ Բոլոնիայի համալսարանի Միջազգային կապերի բաժնի Ռուսաստանի, Արեւելյան Եւրոպայի եւ Արեւելքի երկրների պատասխանատու դոկտոր Լիչիա Պրոզերպիոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Բոլոնիայի համալսարանի Արվեստի, հումանիտար գիտությունների եւ մշակութային ժառանգության դպրոցի հետ մեր ակադեմիայի համագործակցության հնարավորությունները եւ միջբուհական համաձայնագրի ձեռքբերման նախապայմանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.