Ուսանողների չափանիշի քննարկում

TEMPUS ESPAQ ծրագրի շրջանակներում ձևավորված ԵԳՊԱ-ի ուսանողական խմբի հերթական հանդիպումը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 13-ին: Հանդիպման ժամանակ ուսանողներին ներկայացվեց ինստիտուցիոնալ հավատագրման տասը չափանիշներից 4-րդ՝ Ուսանողները: Քննարկում ծավալվեց ԵԳՊԱ-ի ուսանողների կարիերային նպաստող ծառայությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում խմբի անդամները ներկայացրեցին տարբեր օրինակներ և ունեցան բանավեճ չափանիշի վերաբերյալ:

Անդրադարձ կատարվեց ՊԻՍԲ շրջափուլին (PDCA cycle). Ուսանողները ներկայացրեցին իրենց օրինակները:

Նշենք, որ խմբի պարբերական հանդիպումներին մասնակից կարող է դառնալ ԵԳՊԱ յուրաքանչյուր ուսանող՝ դիմելով Ուսումնամեթոդական մաս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.