ԵԳՊԱ ուսանողները քննարկում են ՈԱ գործընթացը

posted in: Tempus ESPAQ | 0

TEMPUS-ի ESPAQ ծրագրի շրջանակներում ձևավորված ԵԳՊԱ-ի ուսանողական խմբի հերթական հանդիպման թեման Կրթության որակի ներքին և արտաքին ապահովումն էր:

Նախորդ երկու հանդիպումների ժամանակ ուսանողները ներկայացնում էին որակյալ կրթության իրենց պատկերացումները և քննարկում դրանց կիրառելիությունը հայաստանյան բուհերում:

Այս անգամ ամփոփվեցին նախորդ հանդիպումների ընթացքում ստացված արդյունքները, այնուհետև ուսանողներին ներկայացվեց Կրթության որակի ապահովման չափանիշները, որակի ապահովման գործընթացը ԵԳՊԱ-ում՝ տվյալների հավաքագրումը, դրանց վերլուծությունը, ինքնավերլուծության պատրաստումը, խնդիրների վերհանումն ու դրանց բարելավումը:

23.03.16-pictureՀանդիպման ընթացքում տեղի ունեցավ ակտիվ քննարկում որակի ապահովման գործընթացում ուսանողի դերի և գործառույթների մասին: Պարզաբանվեցին ուսանողների մոտ առաջացած մի շարք հարցեր, բերվեցին տարբեր օրինակներ: Ուսանողները մեծ ոգևորությամբ քննարկեցին նաև խմբի հետագա աշխատանքների ծրագիրը:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում ձևավորված խմբի անդամ կարող է դառնալ և քննարկումներին մասնակցել ԵԳՊԱ յուրաքանչյուր հետաքրքրված ուսանող՝ դիմելով ԵԳՊԱ Ուսումնամեթոդական մաս:

TEMPUS-ի ESPAQ ծրագրի նպատակն է ուսանողներին ներգրավել և անմիջական մասնակից դարձնել որակի ապահովման գործընթացներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.