Հանդիպում Պիկասա ծրագրի շրջանակներում

2016 թվականի մարտի 23-ին ԵԳՊԱ-ում տեղի ունեցավ Պիկասա ծրագրի շրջանակներում երկրորդ հանդիպումը ԵԳՊԱ-ի ուսանողադասախոսական և վարչական կազմի հետ տեղեկատվության տարածման համար, որի նպատակն էր ներկայացնել Պիկասա ծրագրի հիմնական գաղափարը, ծանոթացնել ուսանողներին միջազգայնացման շրջանակներում շարժունության իրականացման գործընթացի, փոխանակման ծրագրերին մասնակցելու, դրամաշնորհներին դիմելու գործընթացի վերաբերյալ։

Վերապատրաստումն իրականացնում էին ԵԳՊԱ-ի միջազգային կապերի բաժնի աշխատակիցներ՝ Մ․ Պատվականյանը, Ռ․ Հակոբյանը և Ն․ Ստեփանյանը։

Ներկայացվեց ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին, բուհի միջազգայնացման բաղադրիչների՝ ուսումնական ծրագրերի վերանայման, մոդեռնիզացման, օտար լեզվով ծրագրերի դասավանդման, օտար լեզվի իմացության վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ակտիվ քննարկում ուսանողների ու դասախոսների միջև։ Բարձրացվեցին մի շարք կարևորագույն հարցեր Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու մեխանիզմների, նպատակների մասին։ Հնչեցին բացասական կարծիքներ մասնագիտական առարկաների ժամաքանակի կրճատման վերաբերյալ, քննարկվեցին միջազգայնացման դրական և բացասական կողմերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.