Անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն

ՌեԱնիմանիա Երևանի Միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնը համագործակցելով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիաի հետ, կազմակերպեց անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն: Ցուցադրության նպատակն է հայ արվեստի ոլորտի ուսանողներին ներկայացնել արտասահմանյան անիմացիոն ոլորտի բուհերի շրջանավարտների ավարտական նորագույն ստեղծագործությունները:

Սույն թվականի մարտի 18-ին, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիաի “Դիզայնի և կիրառական արվեստ”-ի ֆակուլտետի առաջին հարկի մեծ լսարանում տեղի ունեցավ անիմացիոն ֆիլմերի առաջին ցուցադրությունը, որը հաճելի տպավորություն թողեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների վրա։ Այս ցուցադրությունները կշարունակվեն նաև հետագայում։

Հ․ Թաջիրյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.