ԵԳՊԱ-ի ուսանողներն արձագանքում են ուսանողի ձեռնարկին

posted in: Tempus ESPAQ | 0

TEMPUS ESPAQ ծրագրի շրջանակներում ձևավորված ԵԳՊԱ-ի ուսանողական խմբի հերթական հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. փետրվարի 16-ին: Կարևորելով ուսանողների ներգրավածությունն Ակադեմիայի ուսումնական գործընթացներին ու ապահովելով հետադարձ կապ` այս անգամ հանդիպման թիրախը ԵԳՊԱ-ի Ուսանողի ձեռնարկն էր: Ծավալված քննարկումը ևս մեկ հնարավորություն էր լսելու ուսանողի կարծիքն ու քննարկելու առաջարկները: Ուսանողների խումբն ընդգծեց, որ Ձեռնարկը պարունակում է բավականաչափ տեղեկատվություն ու կարող է դիմորդին ուղեցույց լինել: Այդուհանդերձ, հնչեցին տարբեր կարծիքներ և առաջարկներ հնարավոր հետագա փոփոխությունների վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկվեց ընդգրկել դասավանդվող առարկաների կարճ նկարագրերը, ընդլայնել տեղեկատվությունը միջազգային համագործակցության հնարավորությունների մասին: Ուսանողները մեծ ոգևորությամբ արձագանքեցին Ձեռնարկի ձևավորման աշխատանքներին միանալու գաղափարին: Առաջարկ եղավ նաև ավելի  ցայտուն կերպով ներկայացնել ԵԳՊԱ-ի  ուսանողների առօրյան՝ դիմորդներին ու նորեկ ուսանողներին   պատկերավոր ներկայացնելու Ակադեմիայի գունավոր մթնոլորտը:

 FotorCreatedESPAQ-ի մասին:  ESPAQ-ը « Հայաստանում որակի ապահովման գործընթացներին ուսանողների ներգրավածության զարգացումը» եռամյա ազգային ծրագիր է, որին մասնակցում են 8 հայաստանյան գործընկերներ, այդ թվում՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան (ԵԳՊԱ) և ևս 4 ԵՄ անդամ երկրների հաստատություններ Շոտլանդիայից, Ռումինիայից, Ավստրիայից, Իտալիայից և Բելգիայից:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ներգրավելու հաստատության Որակի ապահովման գործընթացներին, որտեղ  նրանք կարող են հանդես գալ  որպես որոշում կայացնողներ:

Leave a Reply