Համաժողով մոսկվայում Align ծրագրի շրջանակներում

posted in: Tempus ALIGN | 0

ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծրագրի արդյունքների տարածման առաջին լայնածավալ համաժողովը տեղի ունեցավ Մոսկվայում  նոյեմբերի12-15-ը։

ԵԳՊԱ-ի աշխատակիցները մասնակցեցին համաժողովին, որտեղ ոչ միայն ներկայացվեցին ծրագրի ձեռքբերումները հետագա քայլերը, այլև տարբեր նիստերում քննարկումներ տեղի ունեցան հետևյալ թեաների շուրջ.

ա. Հավատարմագրումը Ռուսաստանում

բ. Ուսումնառության վերջնարդյունքների գնահատման ժամանակ ինտերնետային տեխնոլոգիաների կիրառումը

գ. Ուսումնառության վերջնարդյունքների մշակումն ու կիրառումը, որը կնպաստի ուսանողների առաջընթացին։

 

Աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում տեղի ունեցավ ALIGN ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում, այնուհետև վարպետության դաս՝ նվիրված ուսանողակենտրոն ուսուցմանը:

Հիշեցնենք, որ ALIGN-ը եռամյա ծրագիրն է, որի նպատակն է մշակել և ներդնել մեխանիզմներ և գործիքներ, որոնք կապահովեն և կստուգեն համապատասխանությունը ՄԿԾ-ների և ՈԱՇ-ի։

 

Leave a Reply