Աշխատաժողով եվ հանդիպումներ գործընկեր հաստատության հետ

posted in: Tempus ALIGN | 0

ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN («ՈԱՇ-ի և մասնագիտության կրթական ծրագրերի համապատասխանությունն ապահովելու և ստուգելու մեխանիզմները») դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համապատեասխանեցման գործիքների մշակման գործընթացը օժանդակելու նպատակով մասնակից բոլոր հաստատություններին (Հայաստանում, Ուկարինայում և Ռուսաստանում) կցվեցին եվրոպական գործընկեր հաստատություններ, որոնք պետք է համապատասխան այցեր իրականացնեին բուհեր և որակի պահովման կենտրոններ քննարկելու հնարավոր մեխանիզմները և գործիքները, ինչպես նաև վերանայելու գործող մասնագիտության կրթական ծրագիրը (յուրաքանչյուր հաստատությունում երկուական ՄԿԾ)։

ԵԳՊԱ-ն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ընտրել է երկու ՄԿԾ, որոնք վերանայվելու և համապատասխան գործիքներով ու մեխանիզմներով վերլուծության են ընթարկվելու` Դիզայն և Համակարգչային գեղարվեստական նախագծում: Այս ՄԿԾ-ների նկարագրերը քննարկելու և մեկնաբանելու նպատակով ԵԳՊԱ այցելեցին բուհին կցված եվրոպական գործընկեր Իռլանդիայի Դուբլին քաղաքի Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչներ Դեվիդ Քուինը և Մարիոն Պալմերը։ Նոյեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում եվրոական գործընկերը ներկա եղան Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում և Երանի գեղարվեստի պետական ակադեմիայում, հանդիպումներ ունեցան պրոֆեսորադասախոսական կազմի հետ` քննարկելով ընտրված ՄԿԾ-ները, ՈԱՇ-ի հետ համապատասխանության գործիքները։ Նրանք իրենց մեկնաբանությունները, խորհրդատվությունը ներկայացրեցին մասնակիցներին` հորդորելով իրականացնել վերանայումներ հետագա արտաքին գնահատման համար։ Եվրոպացի գործընկերները իրականացրեցի բուհի ռեսուրսների դիտարկում, զրուցեցին ուսանողների հետ։

ՄԿԾ-ների վերանայման աշխատանքները շարունակվում են և կավարտին հաջորդ տարվա սկզբին։

 

Leave a Reply