Կոորդինացիոն հանդիպում եվ խորհրդի երրորդ նիստ

posted in: Tempus ALIGN | 0

ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN («ՈԱՇ-ի և մասնագիտության կրթական ծրագրերի համապատասխանությունն ապահովելու և ստուգելու մեխանիզմները») դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ԵԳՊԱ-ի աշխատակիցները մասնակցեցին հունիսի 14-18-ը Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միկիևիչի համալարսանում տեղի ունեցող Կոորդիանցիոն հանդիպմանը և Կառավարման խորհրդի երրորդ նիստին։

Մասնակից լինելով ազգային մակարդակում ՈԱՇ-ի և ՄԿԾ-ների համապատասխանեցման գործիքների ուղենիշների մշակմանը, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրի կառավարմանը` ԵԳՊԱ-ն ներկայացրեց իր կողմից կատարված գործողությունները։

ALIGN_1Քննարկվեցին նաև հետագա քայլերը ու նշանակվեցին համապատասխան վերջնաժամկետներ։

Հիշեցնենք, որ ALIGN-ը եռամյա դրամաշնորհային ծրագիր է, որն նպատակ ունի ստեղծելու գործիքներ ու մշակելու մեխանիզմներ Որակավորումների ազգային շրջանակների և ՄԿԾ-ների հետ համապատասխանությունն ապահովելու և ստուգելու համար Հայաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում` եվրոպական գործընկեր հաստատությունների հետ համատեղ։

 

Leave a Reply