Միջազգային գիտաժողովների հայտ

Սիրելի գործընկերներ,
այս տարի Բելգրադում, օգոստոսի 22-27, կկայանա բյուզանդագիտության միջազգային 23-րդ գիտաժողովը, որ գումարվում է 4 տարին մեկ անգամ: Մասնակցել ցանկացողներին, մանրամասն տեղեկությունների համար խնդրում եմ այցելել գիտաժողովի կազմկոմիտեի կայքը  byz2016.rs : Լրացուցիչ հարցերի եւ կազմակերպչական խնդիրների համար՝ դիմել ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի տնօրեն Նազենի Ղարիբյանին: 
Մեկ այլ միջազգային գիտաժողով՝ նվիրված Տայքի պատմական շրջանի ուսումնասիրությանն ու առկա խնդիրներին, կգումարվի արդեն Երեւանում, Հայկական բյուզանդագիտական ընկերության եւ Մատենադարանի համատեղ ջանքերով, հունիսի 22-24: Հայտերի ժամկետն արդեն սպառվել է, սակայն բացառության կարգով կարելի է դեռեւս դիմել մինչեւ փետրվարի 28-ը:
Մանրամասների համար խնդրում եմ դիմել կազմկոմիտեի անդամներ Զարուհի Հակոբյանին zaruhy@yandex.ru եւ Նազենի Ղարիբյանին nazenie1@hotmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.