«Հայկականը նորաձև է»

Փետրվարի 10-ին EL SKY  BAR-ում տեղի ունեցավ  «ArmMod» Fashion Նախագծի մամուլի ասուլիսը, որին հաջորդեց նախագծի շնորհանդեսը: Ասուլիսի բանախոսներն էին  Նախագծի  ղեկավար Ռուբինա  Գրիգորյանը, ԷԼ  Հոլդինգի  փոխնախագահ  Քրիստինե  Սարգսյանը, Հայկական Տեղեկատվական Կենտրոնի տնօրեն  Ստելլա  Ակլյանը և  Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտր՝ Մկրտիչ Այվազյանը:

Շնորհանդեսին ներկա էր նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, ով հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանը ևս միանում է նախաձեռնությանը և լինելու է նախագծի աջակիցը:

009Ըստ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանի, «ArmMod Fasion նախագիծի ստեղծումն ու բարեհաջող մեկնարկը հնարավորություն կընձեռի Հագուստի մոդելավորման (Fasion Design) ոլորտի երիտասարդ մասնագետներին իրենց աշխատանքներով հանդես գալ հանրության առջև, ինչպես նաև հանդիպել պոտենցիալ գործատուների։ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն էր Հայաստանում, որտեղ բացվեց «Հագուստի մոդելավորում» մասնագիտությունը (1990թ.) և այդ մասնագիտության գործունեության 25 տարիների ընթացքում բազում շրջանավարտներ է տվել: Դրանցից շատերը ակտիվ աշխատում են և հայտնի են մեր շուկայում: ԵԳՊԱ-ն այսօր էլ ակտիվ գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ՝ Եվրոպական չափանիշներին համապատասխան վերանայվել են կրթական ծրագրերը, մասնագիտական լաբորատորիաները վերազինվել են ժամանակակից տեխնիկայով: Յուրաքանչյուր տարի ԵԳՊԱ-ի շրջանավարտների ավարտական ատեստավորման պաշտպանությունների արդյունքները ցուցահանդեսների ձևով հասանելի են դարնում հանրությանը: Հագուստի մոդելավորման շրջանավարտների ցուցադրությունները կազմակերպվում են դեֆիլեի ձևով:

ArmMod Fasion նախագծի ստեղծումը նոր հարդակ և լրացուցից հնարավորություններ կտա Fasion Design-ի հետ իրենց ապագան կապող շրջանավարտների և ուսանողների կարիերային աճի զարգացմանը»:

Leave a Reply