Ընկալում

2015-2016թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակին  Լվովի գեղարվեստի ակադեմիայից Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա   փոխանակման ծրագրի շրջանակներում սովորելու է եկել  Ուլյանա Զաչկեվիչը, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստի  ֆակուլտետի դիզայն մասնագիտության մագիստրատուրա առաջին կուրսում։ Այդ փոխանակման ծրագրի արդյունքը եղավ այն, որ նա շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ մի շարք գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես կազմակերպել Երևանի Աբովյան 12 հասցեում գտնվող  “ԴԱԼԱՆ” ցուցասրահում։ Ցանկացողներին խնդրում եմ շտապել այցելել Ուլյանա Զաչկեվիչի անհատական ցուցահանդեսին, որը կրում է “ԸՆԿԱԼՈՒՄ” խորագիրը։

Միջազգային կապերի բաժին

Leave a Reply