Ռեսուրսների եվ ծառայությունների արդյունավետություն

Եգպա ռեսուրսների եվ ծառայությունների արդյունավետության գնահատում դասախոսների կողմից հարցման վերլուծություն

 

2015 թ. հունիս ամսին ԵԳՊԱ դասախոսների շրաջանում անց է կացվել հարցում՝ ԵԳՊԱ ռեսուրսների և ծառայությունների արդյունավետությունը գնահատելու համար: Հարցումը կատարվել է համապատասխան կանոնակարգի դրույթների: Հարցմանը մասնակցել է 44 դասախոս, որը կազմում է դասախոսների ընդհանուր թվի /42 – հիմնական, 86 – համատեղությամբ կամ ժամավճարային/ 32,8%-ը:

ԵԳՊԱ գրադարանից օգտվում է հարցվածներից 32-ը:

1.1  Հարցվածների կարծիքով գրադարանի գրականությունը /հնարավոր էր բազմակի ընտրություն կատարել/՝

□   Համապատասխանում է  ուսումնական ծրագրերին – 14

□   Արդիական է – 1

□   Բավարարում է անհրաժեշտ նյութերը գտնելուն – 6

□   Չի բավարարում հետաքրքրող նյութերը գտնելուն – 13

□   Բավականացնում է բոլոր գրադարան դիմող ուսանողներին – 7

□   Գրականությունն աղքատիկ է – 19

1.3. Գրադարանի աշխատակիցների աշխատանքը գնահատվել է`

1.3.1. Խորհրդատվությունը՝

□   Լավ – 18

□   Բավարար – 12

□   Անբավարար – 4

□   Դժվարանում եմ պատասխանել – 6

1.3.2. Սպասարկումը՝

□   Լավ – 21

□   Բավարար – 10

□   Անբավարար – 4

□   Դժվարանում եմ պատասխանել – 6

1.4.Գնահատե՛ք գրադարանի աշխատաժամերը.

□   Լավ – 14

□   Բավարար – 13

□   Անբավարար – 9

□   Դժվարանում եմ պատասխանել –  3

Առաջարկությունները՝ գրադարանի աշխատանքը բարելավելու համար, եղել են հետևյալը.

  • Գրականության թվայնացում
  • Ժամանակակից արվեստին նվիրված գրականության ձեռք բերում
  • Ավելի գիտակ և համախատասխան կրթությամբ աշխատակիցներով համալրում
  • Միջազգային գրադարանային ինտերնետային ցանցերին ինտեգրում
  • Սկաների, քսերոքսի ձեռք բերում
  • Համապատասխան փոփոխություններ՝ գրադարանն ավելի բազմաֆունկցիոնալ դարձնելու նպատակով
  • Ընթերցասրահ:

Բնորդներ և ռեկվիզիտ

Հարցված դասախոսներից 19 – ի դասընթացը պահանջում է բնորդի առկայություն, որոնցից 18 – ը կարծում են, որ բնորդների կազմը չի բավարարում դասընթացի պահանջներին:

Հարցված դասախոսներից 19 – ի դասընթացը պահանջում է ռեկվիզիտի կիրառություն, որոնցից 16 – ը կարծում են, որ ռեկվիզիտը չի բավարարում դասընթացի պահանջներին:

Լաբորատորիաների, արվեստանոցների և լսարանների հագեցվածությունն ու պայմանները:

Հագուստի մոդելավորման լաբորատորիաները գնահատվել են – գերազանց, խեցեգործության լաբորատորիաները – գերազանց, նկարչական արվեստանոցները՝ հիմնականում անբավարար /չկան սեղաններ, լուծված չէ արհեստական լուսավորության հարցը/, հումանիտար դասընթացների լսարանները  – անբավարար /սակավ են, չկան համակարգիչներ, դինամիկներ և պրոյեկտորներ դասընթացը ժամանակակից ՏՏ –ով կազմակերպելու համար/, մետաղի լաբորատորիան – լավ, համակարգչային լաբորատորիաները հագեցած են տեխնիկայով, բայց տեխնիկան արագ հնանում է, չկան տպիչներ, ուսանողները աշխատանքները տպում են Ակադեմիայից դուրս, որը բավական ֆինանսական դժվարություններ է առաջացնում նրանց մոտ, մետաղի լաբորատորիան ունի վերազինման կարիք:

Պրակտիկան բովանդակային առումով հիմնականում գնահատվել է բավարար: Եղել է առաջարկություն կազմակերպել նաև գծանկարի պրակտիկա:

Հարցաթերթում նշված բոլոր տեղեկատվական աղբյուրներն էլ /Ակադեմիայի ուղեցույց,  Ֆակուլտետներում փակցված հայտարարություններ, Ինտերնետային կայք, Սոցիալական ցանցեր, Ակադեմիայի ուսանողներ, Ակադեմիայի դասախոսներ, Դեկանատներ, ամբիոններ, Արտաքին կապերի բաժին, Որակի ապահովման կենտրոն, Մասնագիտական կողմնորոշման և տեղեկատվության կառավարման կենտրոն, Մարդկային ռեսուրսների բաժին /կադրերի բաժին/, Ուսումնական վարչություն/ գնահատվել են որպես հաճախ կիրառելի:

ԵԳՊԱ-ի համագործությանը օտարերկրյա ուսումնական հաստատությունների հետ ծանոթ են հարցվածներից 18-ը, մասնակցել են՝ 8-ը, ծանոթ չեն՝ 9-ը:

Որպես Ակադեմիայում իրականացնող առողջապահական և  անվտանգության միջոցառումներ հարցվածները նշել են՝ պարբերական բուժ. զննումները /ֆլյուրոգրաֆիա/, բուժ. կետի առկայությունը, ապահովագրության կազմակերպումը, հակահրդեհային կրակմարիչները, քաղ. պաշտպանության միջոցառումները:

Ակադեմիայի մասնաշենքերի սանիտարահիգիենիկ պայմանները հարցվածներից 18-ը գնահատել են բավարար, 19 –ը՝ անբավարար, իսկ մեկնաբանություններում նշել են, որ սան. հանգույցները քիչ են և շտապ վերանորոգման կարիք ունեն: :

 

Հարցվածներից 12-ը իրենց իրավունքների մասին իրազեկությունը գնահատել են լավ, 26-ը՝ բավարար, 3-ը՝ անբավարար:

 

Հարցվածներից 33-ը իրենց պարտականությունների մասին իրազեկությունը գնահատել են լավ, 11-ը՝ բավարար:

 

Հարցվածներից 33պարտականությունների կատարման տեսանկյունից իրենց գնահատել են լավ, 7-ը՝ բավարար, 4-ը՝ անբավարար:

 

Ակադեմիայում աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը հարցվածներից 12-ը գնահատել են բավարար, 23-ը՝ անբավարար, 9-ը դժվարացել են պատասխանել:

Այն հարցին, թե ի՞նչ ձևերով է Ակադեմիան նպաստում դասախոսների մասնագիտական կայացմանն ու աճին, հարցվածները նշել են Տարեգրքում տպագրվելու հնարավորությունը, Ալբերտ և Թովե Բոյաջեան ցուցասրահում ցուցադրվելու հնարավորությունը, ՈԱ համատեքստում վերապատրաստումները,  «Կրեդիտներ» և «Գնահատման համակարգ» թեմայով վերապատրաստումները:

 

Առաջարկվել է միջազգային  փորձի փոխանակումներ, դասախոսների համար վերապատրաստումներ կազմակերպել:

 

Ակադեմիայի ցուցասրահում ցուցադրվելու հնարավորությունից օգտվում են հարցվածներից 21ը, 15-ը նշել են, որ ստեղծագործողներ չեն:

Հարցվածներից 23-ը իրենց աշխատությունները տպագրել են Տարեգրքում, 14-ը նշել են, որ իրենք պարզապես չեն ստեղծագործում:

 

«Թվարկե՛ք, թե ի՞նչ այլ ծառայություն կցանկանայիք ստանալ ակադեմիայի կողմից» բաժնում հարցվածները նշել են՝ սոց. փաթեթի տրամադրում, վերապատրաստումներ, մտավորականին հարիր աշխատավարձ, արտերկրում փորձի փոխանակման հնարավորության ընձեռում:

 

«Ձեր կարծիքով կարիք կա՞ Ակադեմիայում լրացուցիչ խորհրդատվական ծառայությունների հատուկ ժամանակացույցի» բաժնում հարցվածները պատասխանել են՝

Մասնագիտական խորհրդատվություն                      Վարչական խորհրդատվություն

□     Այո – 13

□   Ոչ – 22


□   Այո – 13

□   Ոչ – 19

Կրթական միջավայրի բարելավման վերաբերյալ հարցվածների առաջարկությունները հետևյալն են.

  1. Գրադարանի թվայնացում
  2. Համագործակցություն համաշխարհային գրադարանային ցանցի հետ
  3. Խստապահանջություն լեզուների և մասնագիտական գիտելիքների հանդեպ
  4. Նյութատեխնիկական բազայի թարմեցում
  5. Ժամանակակից ՏՏ ապահովում
  6. Կրթական ծրագրերի արդիականացում առանց լավ ավանդույթների կորստի
  7. Շեշտադրում ուսանողների որակի, այլ ոչ թե քանակի վրա
  8. Մասնաշենքների վերանորոգում, ստեղծագործական մթնոլորտի ապահովում
  9. Ե՛վ ուսանողների և՛ դասախոսների շրջանում կարգապահության ապահովում
  10. Սան. հանգույցների վերանորոգում
  11. Մասնագիտական ժամերի ավելացում
  12. Աշխատաշուկայի հետ համագործակցություն

ԵԳՊԱ որակի ապահովման կենտրոն

Հեռ. 010 563608, է-փոստ qadepartment@yafa.am

Leave a Reply