Ռեսուրսների եվ ծառայությունների արդյունավետություն

Ուսանողների կողմից եգպա ռեսուրսների  եվ ծառայությունների արդյունավետության վերաբերյալ հարցման վերլուծություն

Ամփոփ ներկայացում

2015թ. հունիս ամսին ԵԳՊԱ ՈԱ կենտրոնն իրականացրեց ԵԳՊԱ ռեսուրսների և ծառայությունների արդյունավետության վերաբերյալ ուսանողների հարցում: Ուսանողական հարցումն իրականացվում է բոլոր ՄԿԾ-երի բակալավրիատի 3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների առնվազն 10%-ի շրջանում:

Հարցմանը մասնակցել է 40 ուսանող, որը կազմում բոլոր ՄԿԾ-երի բակալավրիատի 3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների ընդհանուր թվի 21%-ը: Հարցումն անց է կացվել անանուն հարցաթերթերի միջոցով: Հարցաթերթը պարունակում է 17 փակ և 4 բաց հարց: Փակ հարցերը բազմակի ընտրություն կատարելու և մեկնաբանություններ թողնելու հնարավորություն են տալիս:

Հարցման տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ ուսանողների մեծ մասը՝

  • Հաճախակի են օգտվում ԵԳՊԱ գրադարանից, սակայն հիմնականում դժգոհ են գրադարանի հագեցվածությունից և աշխատաժամներից,
  • Բավարարված չեն բնորդների կազմից, ռեկվիզիտի պարագաներից, լսարաններից և մասնաշենքի սանիտարահիգիենիկ պայմաններից,
  • Գտնում են, որ պրակտիկայի անցկացման վայրը անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն չունի,
  • Ծանոթ են փոխանակման ծրագրերին, սակայն երբևէ չեն մասնակցել դրանց,
  • Կցանկանային լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն ստանալ:

Կարող ենք նկատել, որ ուսանողների դժգոհությունները հիմնականում կապված են ոչ թե ծառայությունների որակի, այլ առկա նյութական ռեսուրսների սակավության հետ:

Ի տարբերություն 2013 – 2014 թթ.-ի՝ այս ուսումնական տարի վերազինվել են կարի արհեստանոցները և համակարգչային լսարանները: Հաջորդ ուս.տարում պատրաստ կլինի նաև խեցեգործության նոր լաբորատորիան, որի սարքավորումներն արդեն ձեռք են բերված:

ՈԱ կենտրոնի տնօրեն՝ Նունե Մինասյան

Leave a Reply