Ճանաչողական այց ԵԳՊԱ

2015թ․ նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Երևանի N103 դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտների ճանաչողական այցը Երևանի գողարվեստի պետական ակադեմիա, որը կազմակերպվել էր ԵԳՊԱ մասնագիտական կողմնորոշման և ՀՀ Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնների կողմից։ Այցի ընթացքում աշակերտները հանդիպել են ԵԳՊԱ կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդուարդ Վարդանյանի և համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանի հետ։ Աշակերտները ստացել են տեղեկատվություն ԵԳՊԱ մասնագիտությունների, կրթական ծրագրերի և կառուցվածքի մասին, այցելել են տարբեր արվեստանոցներ՝ ուսումնական գործընթացին ծանոթանալու նպատակով։ ԵԳՊԱ աշխատակիցներ՝ Հասմիկ Տեր-Ավետիսյանը, Սարիկ Մարտիրոսյանը, Անահիտ Կարապետյանը և Կարինե Ամիրխանյանը ներկայացրել են տարբեր մասնագիտությունների առանձնահատկությունները՝ ծանոթացնելով աշակերտներին ուսանողների աշխատանքային գործընթացին, օգտագործվող սարքավորումներին և նյութերին։ Աշակերտներն այցելեցին նաև ԵԳՊԱ Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ, որտեղ ցուցադրված էին ԵԳՊԱ քանդակագործության ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների աշխատանքները։

Հանդիպման ժամանակ աշակերտները ցուցաբերեցին հետաքրքրվածություն և նրանցից 6-ը դիմել են ԵԳՊԱ՝ նախապատրաստական կուրսերին մասնակցելու համար։

ԵԳՊԱ մասնագիտական կողմնորոշման և տեղեկատվության կառավարման կենտրոն

010-56-36-08

career_center@yafa.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.