Արփենիկ Նալբանդյան (1916-1964)

Հայաստանի վաստակավոր նկարիչ, Երևանի Գեղարվեստա – Թատերական ինստիտուտի Պրոֆեսոր (այժմ Ակադեմիա)

1941 թվականին ավարտել է Թբիլիսիի Գեղարվեստի Պետական Ակադեմիան: Նույն թվականից ապրել և ստեղծագործել է Երևանում:
1946 թվականից (հիմնադրման հենց առաջին տարվանից) մինչև կյանքի վերջը դասավանդել է Երևանի Գեղարվեստա – Թատերական ինստիտուտում (այժմ Ակադեմիա): Մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների:
1948թ. և 1952թ. ընտրվել է Քաղխորհրդի դեպուտատ:
1956թ. պարգևատրվել է “Աշխատանքի առաջավոր” շքանշանով:
1961թ. շնորհվել է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչում:

Նրա գեղանկարչական գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Վրաստանի ազգային պատկերասրահում, Գյումրիի պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում:

Եղբայրը՝ Դմիտրի Նալբանդյան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ:

Ամուսինը՝ Էդուարդ Իսաբեկյան, Հայաստանի ժողովրդական նկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր

Որդիները՝ Մհեր Իսաբեկյան- գեղանկարիչ
Արամ Իսաբեկյան- գեղանկարիչ, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր:

Արփենիկ Նալբանդյանը մահացել է 1964թ. մայիսի 17-ին Երևանում:

 

Հղումներ՝

[ Վիկիպեդիա ] [ Ֆեյսբուք ] [ Պետական պատկերասրահ ]

Leave a Reply