70-ամյակին նվիրված ուսանողական ցուցահանդես

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան (նախկինում՝ Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտ) ստեղծվել է 1945թ.:

Ակադեմիայի հիմնադիրն ու առաջին ռեկտորը եղել է ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ  Արա Սարգսյանը: Բուհի կայացմանը սատարել են  Ռուսաստանի և Եվրոպայի գեղարվեստի ակադեմիաներում (ՄյունխենումՄոսկվայում,ԼենինգրադումԹբիլիսիում) ուսում ստացած լավագույն հայ արվեստագետներ՝ քանդակագործներ Արա ՍարգսյանըՍուրեն Ստեփանյանը,Թերեզա Միրզոյանը, գեղանկարիչներ Մարտիրոս ՍարյանըԳաբրիել ԳյուրջյանըԲաբկեն ՔոլոզյանըԱրա ԲեքարյանըԷդուարդ Իսաբեկյանը, գեղանկարիչևգրաֆիկ Հակոբ Կոջոյանը և ուրիշներ։

Հոկտեմբերի 15-ին լրացավ ԵԳՊԱ-ի 70 ամյակը։ Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի հիմնադրման 70 ամյա տարելիցի կապակցությամբ կայացան մի շարք  միջոցառումներ․բուհի բակում տեղի ունեցավ կիրառական արվեստի լաբորատորիայի բացման արարողություն, հանդիսավոր արարողություն Հայաստանի Ազգային Պատկերասրահի դահլիճում, ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Միության սրահում և վերջապես ԵԳՊԱ-ի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում։

Հոկտեմբերի 21-ին ԵԳՊԱ-ի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց նույն բուհի գեղանկարի, գրաֆիկայի և քանդակի բաժնի ուսանողների աշխատանքների ցուցահանդես։ Ներկայացված են բնանկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիոն աշխատանքներ, նաև՝ ինքնադիմանկարներ:

ԵԳՊԱ-ի ռեկտորն կարևորում  է նման միջոցառումները, քանի որ ստեղծագործող երիտասարդները դեռ ուսանողական տարիներից պետք է հնարավորություն ունենան ցուցադրելու իրենց աշխատանքները։ Իսկ Բոյաջյան ցուցասրահը մշտապես պատրաստակամ է աջակցել և հնարավորություն ընձեռել երիտասարդ ստեղծագործողներին ներկայանալ արվեստասերներին:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 28-ը։

Լ․Խաչատրյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.