Արտ սիմպոզիում

2015 թվականի սեպտեմբերի 3-ից 16-ը Մոսկվայում՝ Իգոր Բուրգանովի անվան արվեստի ակադեմիայում տեղի է ունեցել Միջազգային Արտ սիմպոզիում:

Սիմպոզիումի մասնակիցներն էին Հայաստանի, Մոսկվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի,   Ղրղզստանի, Թուրքմենիայի և Ադրբեջանի երիտասարդ քանդակագործները: Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան ներկայացնում էր «Քանդակագործություն» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանող Արտակ Մաթևոսյանը:

Սիմպոզիումի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ նշանավոր քանդակագործներ՝ Զուրաբ Ծերեթելիի, Իվան Կորժևի, Սալավատ Շերբակովի հետ: Ուսանողները ծանոթացել են նաև արտ թերապիայի նորաոճ մեթոդներին, մասնակցելով գերմանացի քանդակագործ Էկկախատ Բոշոնի և գեղանկարիչ Նինա Գելենգի դասախոսություններին:

Սիմպոզիումի շրջանակներում Արտակ Մաթևոսյանը պատրաստել է մեկ դիմաքանդակ և երկու կոմպոզիցիոն աշխատանք՝ «Օրիոն» և «Գիշերային Մոսկվա» խորագրով:

 

Leave a Reply