Բրեյգելյան վերընթերցումներ

ԵԳՊԱ հետազոտական կենտրոնը նոր ուստարում վերսկսեց հանդիպումների շարքը անցյալ ուրբաթ, հոկտեմբերի 16-ին: Այս անգամ կազմակերպվել էր սեմինար-քննարկում «Բրեյգելյան վերընթերցումներ» թեմայով: Պիտեր Բրեյգել Ավագի երկու ստեղծագործության՝ «Գեղջկական պար» եւ «Պահքի ու Բարեկենդանի կռիվը» վերլուծությամբ եւ նորովի մեկնաբանությամբ հանդես եկան մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մանե Աբրահամյանը եւ ԵԳՊԱ ասպիրանտ, դասախոս Արթուր Աթայանը: Յուրաքանչյուր ներկայացում ավարտվեց քննարկմամբ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.