Աշոտ Հարությունյան՝ անհատական ցուցահանդես

Սեպտեմբերի 16-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահը մարդաշատ էր։  Բացվեց Գրաֆիկայի ամբիոնի դոցենտ, դասախոս Աշոտ Հարությունյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԵԳՊԱ-ի ռեկտոր Ա․ Իսաբեկյանը, Գրաֆիկայի ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանը, ովքեր իրենց ողջույնի և շնորհավորական  խոսքն ասացին արվեստագետին, ներկա էր պրոֆեսորադասախոսական անձնակազմը, արվեստասեր հասարակությունն, ինչպես նաև ֆակուլտետի ուսանողները։

Ցուցասրահում ներկայացված էին նկարչի լավագույն, 30-ից ավելի աշխատանքներ։ Ցուցադրված աշխատանքերն կատարված էին տարբեր տեխնիկաով՝ջրաներկ, մատիտ, խառը տեխնիկա, պաստել։ Նա օգտագործել է ջրաներկի բոլոր հնրավաորությունները։

Հարությունյանի գործերին բնորոշ են բանաստեղծական նուրբ ինտոնացիան՝ հագեցած գունաշարի արտահայտչական տարրերով,  քաղաքացիական շունչը, որտեղ ամբողջը տրամադրություն է։  Ստեղծել ե դիմանկարներ, բնանկարներ,նատյուրմորտ,  կատարել գրքերի ձևավավորումներ, որտեղ երևում  և տարբերվում են արվեստագետի աշխատանքերն իրենց յուօրինակութկամբ և ինքնատիպ ոճով։ Ըստ հեղինակի, նա սիրում է նկարել դիմանկար, նատյուրմորտ, բնություն, բայց հիմնականում ներկայացրել է հայկական բնապատկերը(«Աշտարակի հին կամուրջը», «Գեղարդ», «Երևանյան բակ» և այլն)։ Նկարներում տրամադրություն կա՝մի քիչ մելամաղձոտ, մի քիչ եռանդուն, մի քիչ մտախոհ, մի քիչ ոգևորող։

Նրա բոլոր աշխատանքներում իշխում են սերն ու բարությունը, խաղաղությունն ու համերաշխությունը, ընտանիքի սերն ու հայրենասիրությունը, պարզապես յուրաքանչյուր ստեղծագործությունում նա այլ հոգևիճակ է առաջաֆրում։

Ցուցահանդեսի նպատակն էր արվեստասեր հասարակության առջև բացել նկարչի ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում կատարած բազմաժանր աշխատանքները և ստեղծագործությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.