Վերապատրաստում ԵԳՊԱ-ում

Սույն թվականի մայիսի 21-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում TEMPUS նախագծի GOVERN ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Ուսումնական գործընթացի կառավարումը» վերնագրով վերապատատրաստում։ Այն ուղղված է եղել ուսանողների հաշվառման բաժնի, ուսումնամեթոդական մասի, դեկանատի աշխատակիցների և ամբիոնների լաբորանտների շրջանում ուսումնական գործընթացի կառավարման և կազմակերպման մասին տեղեկացվածության բարձրացմանը։ Վերապատրաստումը անցկացվեց ԵԳՊԱ մասնագիտական կողմնորոշման և տեղեկատվության կառավարման կենտրոնի աշխատակիցների կողմից։

Վերապատրաստման ընթացքում բարձրացվեցին ուսումնական գործընթացի կառավարմանը առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հավելյալ արժեքի ստեղծում՝ ուսանողի կյանքի ցիկլի և ուսանողի փորձի տեսանկյունից, ուսանողների աջակցության համակարգը և բուհի տվյալների կառավարման համակարգը։

Վերապատրաստումը ավարտվեց խմբակային աշխատանքի կատարումով և քննարկումներով։ Մասնակիցներին առաջարկվեց նախագծել ԵԳՊԱ ուսանողների կյանքի ցիկլը և ներկայացնել առաջարկներ՝ այն բարելավելու ուղղությամբ։

Հանդիպումը ամփոփվեց վերապատրաստման արդյունավետությունը գնահատող հարցաթերթերի լրացմամբ։ Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ, ընդհանուր առմամբ,  մասնակիցները գոհ էին տեղի ունեցած վերապատրաստման դասընթացով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.