Վերապատրաստման դասընթաց

Վերապատրաստման դասընթաց՝ «Ուսումնագիտական կառավարում» թեմայով

 

Tempus Govern դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մայիսի 18-19-ը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում իրականացվեց «Ուսումնագիտական կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթաց: Դասընթացին մասնակցեցին ԵԳՊԱ դեկանները, փոխդեկանները, ամբիոնների վարիչները, ուսանողների հաշվառման կենտրոնի տնօրենը և վարչական այլ աշխատակիցներ: Վերապատրաստումն իրականացվեց ԵԳՊԱ Որակի ապահովման կենտրոնի տնօրեն՝ Նունե Մինասյանի կողմից: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր՝ Մկրտիչ Այվազյանը:

Վերապատրաստման դասընթացն իրականացվեց ակտիվ քննարկումների և արդյունավետ թիմային աշխատանքի մթնոլորտում: Քննարկվող թեմաներից էին՝

  • Ուսումնական գործընթացի կառավարում
  • Ուսանողակենտրոն թե՞ դասախոսակենտրոն ուսումնառություն
  • Ուսանողակենտրոն բուհի տեսլականը, առաքելությունը և գործընթացները
  • Որակավորումների ազգային շրջանակի /ՈԱՇ/ և Որակավորումների եվրոպական շրջանակի /ՈԵՇ/ համադրումը բարձրագույն կրթության համար
  • Ուսումնառության վերջնարդյունքներ
  • Դուբլինյան բնութագրիչները՝ որպես ուսումնառության ընդհանրական վերջնարդյունքներ
  • Բենչմարքինգի կարևորությունը ՄԿԾ-երի ՈւԱ սահմանման գործընթացում
  • ՈւԱ սահմանման բայեր
  • Կրեդիտային համակարգի անհրաժեշտությունը:
  • Կրեդիտների փոխանցելիություն
  • Կրեդիտների շնորհում
  • Դիպլոմի հավելվածի բովանդակություն

Հաջորդիվ, Որակի ապահովման կենտրոնի կողմից վերապատրաստման դասընթացի մասնակիցների շրջանում անցկացվեց դասընթացի արդյունավետության վերաբերյալ հարցում: Հարցման տվյալների վերլուծությունը, ինչպես նաև վերապատրաստման դասընթացի օրակարգը տե՛ս՝ ներքևում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.