Կրթաթոշակային ծրագիր

Առաջատար ուսումնասիրությունների Եվրոպական ինստիտուստը (EURIAS) հայտարարում է հետազոտողների շարժունության կրթաթոշակային ծրագիր` առաջարկելով 10 ամսվա ռեզիդենցիա /կացություն/ 16 մասնակից համալսարաններից մեկում, որոնցից են` Բեռլինի, Բոլոնիայի, Բուդապեշտի, Քեմբրիջի, Դելմենհորսթի, Էդինբուրգի, Ֆրայբուրգի, Հելսինկիի, Երուսաղեմի, Լիոնի, Մարսելի, Փարիզի, Ուփսալայի, Վիեննայի, Վասենարի, Ցյուրիխի հաստատությունները:

EURIAS կրթաթոշակները հիմնականում առաջարկվում են հումանիտար և սոցիալական գիտությունների համար, բայց կարող են դիմել նաև կենսաբանական և ճշգրիտ գիտությունների բնագավառներից, եթե այդ հետազոտական ծրագրերը լաբորատոր հարմարությունների կարիք չունենան և առնչության եզրեր ունենան հումանիտար և սոցիալական գիտությունների հետ: Դիմորդները կարող են 16 մասնակից հաստատություններից ընտրել միանգամից երեքը, որտեղ կարող են կատարել իրենց հետազոտական աշխատանքը:

Ծրագրի չափանիշներին համապատասխանելու համար, դիմորդները պետք է ներկայացնեն հստակ, կոնկրետ, նորարարական հետազոտական ծրագիր-առաջարկ:

2016-2017 ուս. տարվա համար EURIAS-ը առաջարկում է  43 կրթաթոշակ:

Կրթաթոշակի մեջ մտնում է կացության թույլտվությունը (26.000 եվրոյից մինչև 38.000 եվրո), կացությունը (կամ շարժության  թույլտվություն), հետազոտական աշխատանքի համար բյուջե, ինչպես նաև ճանապարհածախս: 

– Դիմում հայտերը լրացվում և ներկայացվում են օնլայն տարբերակով, հետևյալ հղումով`

www.eurias-fp.eu, որտեղ կարող եք գտնել ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը դիմելու գործընթացի վերաբերյալ

–  Դիմում հայտերի ընդունման ժամանակահատվածն է ապրիլի 9- հունիսի 5-ը, 2015թ.

Լրացուցիչ տեղեկության համար կարող եք այցելել հետևյալ կայքերը`

www.eurias-fp.eu

www.eurias-fp.eu/ias

 

Միջազգային կապերի բաժին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.