Ներշնչանք

Մարտի 9-ին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման բաժնի 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ և ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի այդ նույն բաժնի դասավանդող դասախոս Վահագն Ղուկասյանի կոմից կազմակերպվեց «Ներշնչանք» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի նպատակն էր կարևորել ուսումնառության տարիների ընթացքում առաջդրանաքների  իրականացման պարտադրանքային պրոցեսի վերածելը ստեղծագործական պրոցեսի և այն ներշնչման աբյուր դարձնելը: Ցուցահանդեսում ներկայացված էին տարբեր նկարչական տեխնիկական միջոցներով՝ ջրաներկով,յուղաներկով,գուաշով, ակրիլով կտավի, թղթի, ապակու, կերամիկական սալիկների  վրա  կազմակերպված կոմպոզիցիաներ, որտեղ որպես մոտիվ «առաջադրված» էր ծաղիկների գունաձևանյութականության ուսումնասիրությունը, որի արդյունքներից ստացած հետևությունները տեղափոխվելու էին հետագայում հագուստի մոդելավորման տիրույթ՝ տարբեր նյութականության և գունային երանգների կտորեղենի ձևածքների մեջ: Ցուցահանդեսի ժամանակ  բացահայտվեց, որ կաին ծաղկի բովանդակության ընկալման գեղանկարչական գրագետ լուծումներով աշխատանքներ /թաց տեխնիկայով արված ջրաներկ-աշխատանքներ/, բացահայտվեցին նաև մյուս ստեղծագործությունների առավելություններն ու թերությունները:

Սա ցուցադրություն էր,որը մի փորձ էր երիտասարդ ուսանող-ստեղծագործողների արվեստանոցային ներքին խոհանոցի «տնային առաջադրանքներինին» վերաբերվելու որպես ստեղծագործական պրոցեսի, որտեղ լուծվելու են առկա խնդիրները և առաջ քաշվելու նորերը:

 Արվեստաբան` Լիլիթ Գալոյան

 

Leave a Reply