Դասընթաց ԵԳՊԱ-ում

«Ինքնակենսագրություն և ուղեկցող նամակ» թեմայով դասընթաց ԵԳՊԱում

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը, ապրիլի 1-ին և ապրիլի 2-ին  հրավիրում է բարձր կուրսի ուսանողներին մասնակցել «Ինքնակենսագրություն և ուղեկցող նամակ» թեմայով դասընթացին, որտեղ կներկայացվի, թե ինչպես պետք է կազմել ինքնակենսագրականը, ուղեկցող նամակը, ինչ տվյալների վրա է պետք ուշադրություն դարձնել:

Ապրիլի 1-ին ժ. 13.00 դասընթացը տեղի կունենա «Դիզայնի և կիրառական արվեստի» մասնաշենքում, համակարգչային լսարան (2-րդ հարկ): Ապրիլի 2-ին ժ. 12.00՝ Կերպարվեստի ֆակուլտետի մասնաշենքի գրադարանում: Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՄԿՏԿ կենտրոն՝ 56-36-08 հեռախոսահամարով կամ career_canter@yafa.am էլ.փոստով:

Leave a Reply