Հարցում ուսանողների շրջանում

ԵԳՊԱ գնահատման համակարգի արդյունավետության վերաբերյալ հարցում ուսանողների շրջանում

Ամփոփ ներկայացում

2015 թ. փետրվար ամսին, անց է կացվել ԵԳՊԱ գնահատման համակարգի արդյունավետության վերաբերյալ ուսանողների հարցում: Հարցմանը մասնակցել է 62 ուսանող:

Հարցման տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ ուսանողները 1 և ավել ամիս հետո են տեղեկացվում իրենց վերջնական գնահատականի մասին, ինչն անթույլատրելի է: Բացի այդ բողոքարկման հնարավորություն չի լինում, քանի որ բողոքարկման համար նախատեսված ժամկետներում ուսանողը հնարավորություն չունի դիմելու՝ վերջնական գնահատականը չիմանալու պատճառով:

Բացի այս ուսանողները նշել են, որ բաղադրիչների սահմանումներն ու կշիռները իրենց չեն ներկայացվում, և իրենք չեն էլ պատկերացնում, թե ինչպես է հաշվարկվում իրենց վերջնական գնահատականը, ինչը ուսանողների մոտ անհանգստություն է առաջացնում՝ գնահատման թափանցիկության առումով:

Պատճառներից մեկն այն է, որ դասախոսներից շատերն իրենք չեն պատկերացնում գնահատման նոր համակարգը, չեն կարողանում ներկայացնել այն ուսանողներին, և շատ դեպքերոմ գնահատումը կատարում են մեխանիկորեն, ինչից տուժում են ուսանողները:

Առաջարկում ենք վերապատրաստումներ անել և՛ դասախոսների և՛ ուսանողների շրջանում՝ գնահատման համակարգի վերաբերյալ:

Ստուգարքների և քննությունների գնահատումը նույն սկզբունքով ուսանողները նույնպես համարում են սխալ, քանի որ ոչ մասնագիտական առարկաների գնահատականները վճռորոշ ազդեցություն են ունենում ուսանողների առաջադիմության վրա, և շնորհալի ուսանողները շատ դեպքերում տուժում են:

Այս ամենից հետևում է, որ գնահատման համակարգն ունի վերանայման կարիք:

ՈԱ կենտրոնի տնօրեն     Ն. Ա. Մինասյան

ՈԱ կենտրոնի մասնագետ     Ա. Հ. Հարությունյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.