Անի քաղաքը եւ Հոռոմոսի վանքը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակին նվիրված՝ ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնը եւ Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնը, “Հանդիպումներ” միջոցառումների շարքում, կազմակերպում են հայ արվեստի եւ մշակույթի սեմինարներ ԵԳՊԱ դասախոսների մասնակցությամբ:

Առաջին հանդիպումը կկայանա մարտի 13-ին, ուրբաթ, ժամը 14.30, Գրադարանի սրահում, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանի հետ, որը կներկայացնի “Անի քաղաքը եւ Հոռոմոսի վանքը” թեմայով իր վերջին ճանապարհորդությունների եւ հետազոտությունների արդյունքները:

Մասնակցությունն ազատ է բոլորի համար:

Leave a Reply