Սեմինարի հրավեր

Հարգելի գործընկերներ, 

Սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից ֆինանսավորված «Եվրոինտեգրում: ԵԳՊԱ-ում Մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ) արդիականացում» դրամաշնորհային ծրագրի արդյունքների ամփոփման սեմինարին, որը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 27-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում՝ երկրորդ մասնաշենք, 3-րդ հարկ, մեծ դահլիճ:

«Եվրոինտեգրում: ԵԳՊԱ-ում Մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ) արդիականացում» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2013թ սեպտեմբերին, որը կավարտվի սույն թվականի փետրվարին: Ծրագրի հիմնական նպատակն է իրականացնել ԵԳՊԱ-ի Հագուստի մոդելավորում, Կիրառական արվեստ, Համակարգչային գեղարվեստական նախագծում և Դիզայն մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայում՝ դրանք համապատասխանեցնելով Որակավորումների ազգային շրջանակին և եվրոպական չափանիշներին, ինչպես նաև իրականացնել լաբորատորիաների վերազինում:

Սեմինարի ընթացքում կներկայացվեն ծրագրի շրջանականերում ԵԳՊԱ-ի կողմից իրականացված քայլերը, մշակումները, ինչպես նաև ստացված արդյունքները: 

​Սեմինարի սկիզբը փետրվարի 27-ին ժամը 10:00-ից – 14:00:

 

Օրակարգ   Տեղեկատվական Թերթիկ 

 

 Շնորհանդեսներ

Մասնագիտության կրթական ծրագրերի մշակման եվ վերանայման ձեռնարկ

Ուսանողի ձեռնարկ ՆՄՀ: «Եվրոինտեգրում. Եգպա-ում մասնագիտության կրթական ծրագրերի արդիականացում» 

ՆՄՀ: «Եվրոինտեգրում. Եգպա-ում մասնագիտության կրթական ծրագրերի արդիականացում»

 

Տպագրված նյութեր

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Սիրով սպասում ենք ձեզ:

Leave a Reply