Վերապատրաստում բուհերի վարչակազմի համար

5-9 հոկտեմբերի 2014 թ., Լյուվեն, Բեգիա  

 

Բելգիայի Լյուվենի համալսարանում տեղի ունեցավ ԳՈՎԵՐՆ դրամաշնորհային ծրագրի երկրորդ վերապատրաստումը հոկտեմբերի 5-9-ը: Ծրագրի համակարգող բուհի՝ ԵԳՊԱ-ի կառավարման թիմը, Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան՝ Ա. Ավետիսյանը, Դիզայնի ամբիոնի ավագ դասախոս Ս Գյուլխասյանը, ինչպես նաև գործընկեր հաստատությունների դեկանները և ամբիոնի վարիչները և կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին բուհերում վարչակազմի համար նախատեսված վերապատրաստմանը, որի հիմնական նպատակն էր ծանոթացնել ներկաներին հաստատություններում մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ) մշակման և իրականացման գործընթացին:

Քննարկումների ընթացքում ներկայացվեցին ՄԿԾ-ների մշակման և իրականացման հիմնական խնդիրները, դուրս բերվեցին Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի կարևորագույն դրույթները և դրանց կիրառումը հայաստանյան բուհերում: Արդյունքում յուրաքանչյուր հաստատությունում ընտրվեց մեկական ՄԿԾ, որը ծրագրի ընթացքում կվերանայվի (ԵԳՊԱ-ն ընտրեց Դիզայն ՄԿԾ-ն):

Սահմանվեցին հետագա գործողությունները և համապատասխան վերջնաժամկետները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.